Շահեն վարդպետ

հայ ճարտարապետ

Շահեն վարդպետ․ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 13-րդ դարի հայ ճարտարապետ։ Աղվանից Հովհաննես կաթողիկոսի օրոք (1195-1235) կառուցել է Արցախի Վարանդա գավառի Հացի գյուղի (այժմ ԼՂՀ-ի Մարտունու շրջանում) մոտ գտնվող «Բռի եղցի» կոչվող հուշարձանախմբի արևմտահայկական կողմի, բլրի ստորոտի եկեղեցին։ Այն միանավ է, թաղածածկ, կառուցված կիսամշակ քարերից (ծածկը Շահեն․ «Բռի եղցի» հուշարձանախմբի արևմտյան եկեղեցին (13-րդ դար) քանդված է)։ Պատերի շարվածքում օգտագործված են խաչքարեր։ Միակ՝ արևմտյան մուտքի ճակատակալ քարի կենտրոնում քանդակված է խաչ, շուրջը՝ շախմատաձև զարդեր, իսկ մուտքի վերի երկու կողմում՝ թռչուններ։

Շահեն վարդպետ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունճարտարապետ

Գրականություն խմբագրել

  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963, էջ 97-101։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 420