«Շահաբ-3» (պարս.՝ شهاب-۳, բառացիորեն Մետեոր-3), իրանական միջին հեռավորության բալիստիկ հրթիռ։ Մշակված է հյուսիսկորեական «Նոդոն» բալիստիկ հրթիռի հենքի վրա[3]։

Շահաբ-3
Shahab-3, պարս.՝ شهاب-۳
Տեսակ ՄՀԲՀ
Կարգ Սպառազինության մեջ
Նախագծող Իրան
Նախագծման տարիներ 1994-1999
Սկսել է օգտագործվել 1999
Արտադրող Իրան
Կրակի Հեռահարություն 1300-2000 կմ[1][2]

Պատմություն

խմբագրել

Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառումից հետո, 1988 թվականին երկիրը սկսեց ինքնուրույն ստեղծել զենք այդ թվում հրթիռներ։

1998 թվականի հուլիսի 23-ին Իրանը առաջին անգամ փորձարկեց Շահաբ-3 հրթիռը, թռիչքը տևել է 100 վայրկյան։

2000 թվականի հուլիսի 15-ին եղավ հրթիռի առաջին հաջող փորձարկումը 850 կմ հեռավորության վրա, որից հետո Իրանի կառավարությունը հայտարարեց 2001 թվականից այս ՄՀԲՀ-ների սերիական արտադրության մասին։

2003 թվականի սեպտեմբերի 22-ին հրթիռները որպես ինքնագնաց գործարկման կայանք ներկայացվել են զորահանդեսին։

2004 թվականի օգոստոսի 11-ին տեղեկություն ստացվեց, որ մշակվել է նոր գլխային մաս, կոնուսաձևի փոխարեն, դա հնարավորություն էր տալիս ավելացնել մարտագլխիկի արագությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Iran's arsenal of missiles» (անգլերեն). BBC News Online. 2009 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  2. «Shahab-3 / Zelzal-3» (անգլերեն). FAS.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  3. U.S. Department of Defense Proliferation: Threat and Response. — DIANE Publishing, 2001. — 38 p. — ISBN 1-4289-8085-7