Շալվա Բրեուս (ռուս.՝ Шалва Петрович Бреус, նոյեմբերի 1, 1957(1957-11-01), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, հրատարակիչ, «Օսթ Վեսթ Գրուփ», «Վոլգա» ԿԳԲ ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ։

Շալվա Բրեուս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1957(1957-11-01) (67 տարեկան)
ԾննդավայրԲաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Մասնագիտությունգործարար և հրատարակիչ
Պատկեր:Эрик Булатов и Шалва Бреус.jpg
Նկարիչ Էրիկ Բուլատովն ու Շալվա Բրեուսը Կանդինսկյան մրցանակների մրցանակաբաշխության ժամանակ, 2017 թվական
Շալվա Բրեուս

BREUS Foundation միջազգային մշակութային հիմնադրամի նախագահ։

Կանդինսկու մրցանակի հիմնադիր։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 1-ին Բաթում քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (էկոնոմիկայի ֆակուլտետ)։ Պատմական գիտությունների թեկնածու է։ Պատանեկության տարիներին լրջորեն զբաղվել է ջրագնդակով՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և միջազգային կարգի սպորտի վարպետ։ 1982-1989 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ և կրտսեր գիտաշխատող։ 1989 թվականից եղել է խորհրդա-ավստրիական «Թեքոպ» ՀՁ -ի գլխավոր տնօրենի տեղակալ։ 1991 թվականից ղեկավարել է խորհրդա-գերմանական «Մարքեթինգ XXI» ՀՁ-ն։ 1992-1993 թվականներին եղել է «Թրասթ» ԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ավելի ուշ` «Բիարոս» ֆիրմայի նախագահ[1]։ 1994-1995 թվականներին եղել է «TV6 Մոսկվա» հեռուստաալիքի հաղորդավար։ 1995 թվականից մինչև 1998 թվականը «ՕՄՊԷՔՍ» ԲԲԸ-ի ներդրումային խորհրդատու էր[1]։ 1998 թվականին անցել է պետական ծառայության՝ զբաղեցնելով Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Լեբեդի պաշտոնը։ 2000-2003 թվականներին գույքային հարաբերությունների նախարարի տեղակալ էր։ 2003 թվականից՝ «Վոլգա» ԿԳԲ-ի տնօրենների խորհրդի նախագահ[2]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա[3]։

Արտ-նախագծեր

խմբագրել

Ժամանակակից արվեստի բնագավառում հասարակական նախաձեռնությունները Շալվա Բրեուսը սովորաբար իրականացնում է Breus Foundation միջազգային մշակութային հիմնադրամի անունից, որը ստեղծվել է 2007 թվականին( մինչև 2013 թվականը հիմնադրամը կոչվում էր «Արտլրատվություն»)

  • 2006-ից 2013 թվականներին եղել է «Արտլրատվություն» արվեստի մասին ամսագրի հրատարակիչ, իսկ 2013-ի օգոստոսին հրատարակությունը փակվել է։
  • 2007-ին նախաձեռնել է ժամանակակից արվեստի ոլորտում ռուսաստանյան ամենամյա ազգային մրցանակի՝ Կանդինսկու մրցանակի[4] ստեղծումը։
  • 2012-2017 թվականներին աշխատել է «Ուդարնիկ» մոսկովյան կինոթատրոնի ժամանակակից արվեստի մասնավոր թանգարանի շենքում։
  • 2013 թվականից գործարարի հիմնադրամը զբաղվում է հրատարակչական գործունեությամբ։

BREUS publishing ծրագրի շրջանակներում հրատարակվել են.

  • Եկատերինա Բոբրինսկայայի՝ սովետական ոչ պաշտոնական արվեստի վերաբերյալ «Օտարնե՞ր» գիտական աշխատությունը։
  • Բորիս Օրլովի, Էրիկ Բուլատովի, Միխայիլ Ռոգինսկու, Վիկտոր Պիվովարովի, Վիտալի Կոմարի և Ալեքսանդր Մելամիդեի մասին «Նոր դասականներ» մենագրությունների շարքը։
  • Միխայիլ Յամպոլսկու՝ նկարիչ Գրիշա Բրյուսկինի ստեղծագործության մասին «Գեղանկարչական գնոզիս» գիրքը արժանացել է Կանդինսկու մրցանակի (2014) «Գիտական աշխատանք։ Ժամանակակից արվեստի պատմություն և տեսություն» անվանակարգում։
  • 2015 թվականի Կանդինսկու մրցանակի դափնեկիր Վալերի Պոդորոգի հետազոտությունը ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի մասին է։

Պատրաստվում են Իլյա և Էմիլիա Կաբակովների (հունիս 2019), Իվան Չույկովի (2020), Գրիշա Բրուսկինի, Օլեգ Վասիլևի, Լեոնիդ Սոկովի, Վլադիմիր Յանկիլևսկու և այլոց մասին «Նոր դասականներ» գրքերի շարքի հրատարակմանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Шалва Бреус в биографическом справочнике «Коммерсанта»
  2. Симаков Д. Шалва Бреус: «Наша цель — создать крупный современный лесопромышленный холдинг» Արխիվացված 2011-11-16 Wayback Machine // www.gipp.ru. — 2005. — 10 февр.
  3. «Досье на Шалву Бреуса на сайте Lobbying.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  4. Тарханов А. Шалва Бреус: «Премия как процесс важнее, чем награда конкретному человеку» // Коммерсантъ Weekend. — 2011. — 7 окт.

Հոդվածների, հարցազրույցների և տեսանյութերի հղումներ

խմբագրել

Официальный сайт Премии Кандинского

ТВ передача "Культ личности". // Канал МТРК «Мир», — 2014. — 16 июнь

Жохова А. "Бумажный боец" // Forbes, — 2015. — 3 июль

Пантелеева Е. «Надо меняться вместе с жизнью» // The Artnewspaper Russia, — 2015. — 07 декабрь

Мак И. «Прививка от провинциализма» // Lenta.ru, — 2016. — 16 декабрь

ТВ передача "Худсовет" Արխիվացված 2020-03-22 Wayback Machine. // Канал "Россия - Культура", — 2016. — 14 декабрь

ТВ передача "Культурный обмен", ведущий Николаевич С. // Канал "Россия - Культура"., — 2017. — 07 апрель

Николаевич С. Шалва Бреус. Из «Ударника» в космос // Сноб., — 2017. — 26 июль

ТВ передача "Агора", ведущий Швыдкой М. «Зачем нужны премии?» Արխիվացված 2018-11-11 Wayback Machine — Канал "Россия - Культура" — 2018. — 20 октября

Бреус Ш.П. «Встреча Александра Солженицына и Генриха Белля на даче у Ростроповича» // http://www.theartnewspaper.ru., — 2019. — 31 мая

«Мы были своего рода первооткрывателями». Шалва Бреус о премии Кандинского // Коммерсантъ-Online. — 2019. — 31 окт.