Շաբադին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս գետի աջ կողմում, Խնուս քաղաքից 17 կմ հարավ-արևելք, հարթավայրում։

Գյուղ
Շաբադին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Այլ անվանումներՇաբադոն, Շահպատին, Շապադին, Շապատին, Շապատոն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Շաբադին (Խնուսի գավառ) (Աշխարհ)##
Շաբադին (Խնուսի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչներին տեղափոխել և սպանել են Խամուրի լեռներում։ Գյուղն ավերվել է։

Բնակչություն խմբագրել

1885 թվականին ուներ 23, 1909 թվականին՝ 50, իսկ 1915 թվականին՝ 60 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և առևտուրն էր։ Առանձնապես տարածված էր կորեկի ցանկը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Շաբադինն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր Արամյան նախակրթարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 40

Աղբյուրներ խմբագրել