Ն. Գ. Տարխովի եկամտաբեր տուն

Ն. Գ. Տարխովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Н. Г. Тарховой), ճարտարապետական հուշարձան Մոսկվայում։

Ն. Գ. Տարխովի եկամտաբեր տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Առաջին հիշատակում1903
Հիմնադրված է1904
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը 1903-1904 թվականներին մոդեռն ոճով կառուցել է ճարտարապետ Գեորգի Իվանովիչ Մակաևը[2]։ Կառույցն ունի մի քանի ոչ պաշտոնական անուններ[3]՝

  • «Կակաչներով տուն»՝ տան ճակատը զարդարում են կակաչների զարդաքանդակները, իսկ շենքի վերին մասում եղել են կապույտ ֆոնի վրա պատկերված կակաչներ։
  • «Կատուներով տուն»՝ վերևի մասի բազմանկյուն կարկառամասը ծառայում է որպես խորաքանդակ, որը հիշեցնում է կատվի գլուխ, մարմին, թաթեր, որոնք տարածվում են կարկառամասով։
  • «Կակտուսներով տուն»՝ ճարտարապետական կառուցվածքի պատերից մեկը ձևավորված է հինգ ծաղիկներից խորաքանդակի տեսքով և հիշեցնում է կակտուս կամ, հնարավոր է, երիցուկ։

1905 թվականին ճարտարապետի սեփականություն հանդիսացող տունն անցել է նահանգի քարտուղար Ն. Գ. Տարխովի կնոջը, որը 19-րդ դարից ի վեր եղել է կառույցի սեփականատերը։ 1910 թվականին շենքը վաճառվել է ազնվական Սոֆյա Վլադիմիրովնա Բելոգոլովովային (որի օրոք հենց ինքը՝ Մակաևը շարունակել է ապրել իր կառուցած տանը)[4]։

ԽՍՀՄ-ում բնակարանները վերածվել են կոմունալ բնակարանների, որոնք գոյություն են ունեցել մինչև 1990-ական թվականները։ Տան հայտնի բնակիչների թվում է եղել նկարիչ, «Մուխոմոր» արվեստի խմբի համահիմնադիր Կոնստանտին Վիկտորովիչ Զվեզդոչյոտովը։ Որոշ ժամանակ տան նկուղում է տեղավորվել ճնշված գիտնականներին նվիրված «Երեխաներ-ծնողներ» սիրողական թանգարանը, որի ցուցանմուշները 2000-ական թվականների վերջին ոչնչացվել են անհայտ ընկերության ներկայացուցիչների կողմից[5]։

Ն. Գ. Տարխովի եկամուտների տունը տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան է[6]։

Ճարտարապետ խմբագրել

Ըստ Մարիա Նաշչոկինայի՝ Կազարմենի նրվանցքի անկյունում գտնվող շենքը մոսկովյան մոդեռնի եզակի օրինակ է[7]։ Այն զարդարում են բազմանկյուն կարկառամասերը, պատշգամբները, պատուհանները։ Տան անկյունը զարդարված է կիսակլոր կարկառամասերով, փոքրիկ նեղի պատուհաններով, պատերը զարդարված են ծաղկային քանդակներով[5][7]։ Շենքի ճակատը բազմիցս վերանորոգվել է[5]։ Վերանորոգումներից մեկի ընթացքում վերնահարկը զարդարվել է կերամիկական պոննոյով, որտեղ պատկերված են ճոճվող կակաչներ[5]։ Տան ճակատային մասը գտնվում է վթարային վիճակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Распоряжение Правительства Москвы № 2844-РП от 02.09.2009
  2. М. В. Нащокина Московский модерн. — 2-е изд. — М.: Жираф, 2005. — С. 424. — 560 с. — 2500 экз. — ISBN 5-89832-042-3
  3. Дедушкин, Алексей. «Доходный дом Н. Г. Тарховой» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  4. Вся Москва: адресная и справочная книга на 1914 год. — М.: Товарищество А. С. Суворина «Новое Время», 1914. — С. 406. — 845 с.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Опарин Д. Доходный дом Макаева // Большой город. — 6 апреля 2011. — № 5. — С. 44-45.
  6. «Реестр объектов культурного наследия». Официальный сайт «Москомнаследия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. 7,0 7,1 Нащокина М. B. Архитекторы московского модерна. Творческие портреты. - 3-е изд. - М.: Жираф, 2005. - С. 319. - 2500 экз. - ISBN 5-89832-043-1.