Նրանց համար, ովքեր ծովում են

«Նրանց համար, ովքեր ծովում են» (ռուս.՝ «За тех, кто в море»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Ֆայնցիմերը[1][2][3][4] 1947 թվականին համանուն պիեսի հիման վրա (1945)՝ Բորիս Լավրենևի «Ծննդյան օրը» (1944) պատմվածքի սյուժետային տարրերի օգտագործմամբ։

Նրանց համար, ովքեր ծովում են
ռուս.՝ За тех, кто в море
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա, ռազմական ֆիլմ և արկածային ֆիլմ
Թվական1947
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ֆայնցիմեր
ԴերակատարներՄիխայիլ Ժարով
ՕպերատորՄոիսեյ Մագիդ
ԵրաժշտությունԱնտոնիո Սպադավեկիա
ԿինոընկերությունԼենֆիլմ

Ֆիլմը պատմում է նավաստիների մասին, որոնք կռվել են տորպեդային նավակներով Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

Սյուժե խմբագրել

Արագ և մեծ համբավը նվաճելու համար նավի հրամանատար Բորովսկին գերմանական նավերի սխալ կոորդինատներ է հայտնում ջոկատի հրամանատարին։ Դրանով նա նպատակ ունի անձամբ հարձակվել հիտլերականների դեմ՝ առանց այլ նավերի մասնակցության։

Բորովսկու նման արարքի հետևանքով ճակատագրական ողբերգություն է տեղի ունենում․ զոհվում է մոտորանավակի ամբողջ անձնակազմը։

Բայց կապիտան Բորովսկուն հնարավորություն են տալիս քավել իր մեղքը հայրենիքի և մարդկանց առջև։

Դերերում խմբագրել

  • Միխայիլ ԺարովԽարիտոնով
  • Ալեքսանդրա Տրիշկո – Սոֆյա Պետրովնա, Խարիտոնովի մայրը
  • Դմիտրի Պավլով – Մաքսիմով
  • Նինել Միսկովա – Օլգա Շաբունինա (լուսագրերում նշված է որպես Ե. Միշկովա)
  • Գենադի Կառնովիչ – Վալուա Բորովսկի, նավի հրամանատար
  • Էլվիրա Լուցենկո – Ելենա Վասիլիևնա Գորելովա, դերասանուհի
  • Դանիել Սագալ – Միշա Ռեկալո
  • Իվան Լյուբեզնով – Լիշև
  • Պավել Շպրինգֆելդ – Անդրեյ Կլոբուկով
  • Գեորգի Կուրովսկի – Շուբին
  • Ստեփան Կրիլով – Գուդկով
  • Միխայիլ Դուբրավա – Օպանասենկո[5]
  • Ն. Տյուրնև
  • Բորիս Ֆեոդոսև

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Զենովին, Մոիսեյ Կոտով
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆայնցիմեր
  • Օպերատոր՝ Մովսես Մագիդ, Լև Սոկոլսկի
  • Նկարիչ՝ Նիկոլայ Սուվորով
  • Կոմպոզիտոր՝ Անտոնիո Սպադավեկիա
  • Երկրորդ ռեժիսոր՝ Սերգեյ Սիդելև

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Արտադրություն՝ Լենֆիլմ
  • Գեղարվեստական ֆիլմ, մեկ սերիա, սև և սպիտակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. УМЕР РЕЖИССЕР ЛЕОНИД КВИНИХИДЗЕ, СНЯВШИЙ «СОЛОМЕННУЮ ШЛЯПКУ» И «МЭРИ ПОППИНС, ДО СВИДАНИЯ!»
  2. Умер режиссер фильма «Мэри Поппинс, до свидания!», где играл Олег Табаков
  3. Умер режиссер фильма "Мэри Поппинс, до свидания!"
  4. «В Лефортове бесплатно покажут фильм о подвигах моряков». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  5. За тех, кто в море (1948) Full Cast & Crew

Արտաքին հղումներ խմբագրել