«Նվիրում», ազգային, կրթական, մշակութային պարբերաթերթ, 1968 թվականից՝ տարեգիրք։ ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանի հրատարակություն։

Նվիրում
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1953
ՀրատարակիչՀովակիմյան-Մանուկյան վարժարան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1953-1975 թվականին Բեյրութում։ Պատասխանատու խմբագիրներն են եղել Օննիկ Սարգիսյանը, Գ. Կարպիսյանը, Զարեհ Մելքոնյանը և ուրիշներ։

Պարբերականն անդրադարձել է կրթօջախի առօրյային, լիբանանահայ համայնքի ուշագրավ իրադարձություններին, ՀԲԸՄ-ի գործունեությանը, տպագրել է սփյուռքահայ հեղինակների և վարժարանի սաների ստեղծագործություններից։ Ունեցել է ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն էջեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։