Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նվեր Ղազարի Պողոսյան (հունվարի 1, 1957(1957-01-01), Վերին Պտղնի, Հայաստան), ՀՀ պետական և իրավապահ մարմինների գործիչ, Գեղարքունիքի մարզպետ (2007-2012)։

Նվեր Պողոսյան
Ծնվել էհունվարի 1, 1957(1957-01-01) (67 տարեկան)
ԾննդավայրՎերին Պտղնի, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎՊՀ (1988)
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան

Կենսագրություն խմբագրել

  • 1972 - ավարտել է տեղի ութամյա, 1974 թ՝ Աբովյան քաղաքի թիվ 7 միջն. դպրոցը։
  • 1974-1975 - աշխատել է Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանում ` որպես մամլող բանվոր։
  • 1975-1977 — ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1977-1979 — շարունակել է մամլող բանվորի աշխատանքը` «Սիրիուս» գործարանում։
  • 1979 - ծառայության է անցել Աբովյանի շրջանի ՆԳ բաժնում։
  • 1983-1988 - սովորել և ավարտել է Կիրովականի (Վանաձոր) Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի «Ընդհանուր տեխնիկական առարկաներ և աշխատանք» բաժինը։
  • 1987 - աշխատանքի է նշանակվել Աբովյանի ՆԳ բաժնում՝ սպայի կոչումով։
  • 1991-1995 - ընտրվել է Աբովյանի շրջխորհրդի պատգամավոր։
  • 1992 - աշխատել է որպես Աբովյանի շրջանային ՆԳ բաժնի պետի տեղակալ,
  • 1998-2001 - ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ,
  • 2001-2006 - ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
  • 2006-2007 - ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ,
  • 2007 հունիսի 21 - ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ։
  • 2012 թ. հունիսի 7-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։

Պարգևներ խմբագրել

  • «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմի 40-ամյա հոբելյանի» շքանշան
  • «ՍՍՀՄ զինված ուժերի 70-ամյակի» հոբելյանական շքանշան
  • «Առընթեր ծառայության համար» շքանշան
  • «Գերազանց ծառայության համար » կրծքանշան
  • «Երկրորդ աստիճանի սահմանապահ ծառայության գերազանցիկի »կրծքանշան
  • «Մարշալ Բաղրամյանի անվան» մեդալ
  • «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան
  • Մարտական ծառայության մեդալ
  • «Արմավիրի սահմանապահ ջոկատի 80-ամյակի» հուշամեդալ
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • «Ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշան
  • «Արաբո-հանուն հայրենիքի» հուշամեդալ
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • «Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի» պատվո շքանշան

Ունի գնդապետի զինվորական կոչում։ ԲՀԿ անդամ է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ, երեք թոռ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել