Նվեր Ան. Աբ.-ին

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Նվեր Ան. Աբ.-ին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։

Նվեր Ան. Աբ.-ին
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
Հրատարակվել է1892
ՎիքիդարանՆվեր Ան. Աբ.-ին

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականին մարտի 24-ին։

Ինքնագիրը, առանց 1-4 տողերի, պահվում է 1891 թվականին ապրիլի 16-ին Թումանյանի՝ Անուշավան Աբովյանին գրված նամակում։ Նամակում կարդում ենք․ «Խ|Տարազին» տվել էի մի ոտանավոր-պանդխտության աշխարհից էր․ այդ ոտանավորի մեջ թուփը խոսում էր պանդուխտի հետ․․․ Թուփն ինչպե՞ս կխոսա, հայտնեց և վերադարձրեց Տարազը, սրա տեղը դնելով Սրնգի «Վիշտը»․ երանի կարդաս»։

Տեսնելով այս տողերը՝ «Տարազին» ուղարկված բնագրում առաջին 4 տողերն այլ են եղել․ Պանդուխտի հետ խոսել է ոչ թե «Նորեկ գարունը», այլ «թուփը»։

Առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին՝ Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 74-75), թվագրված՝ «1891 թվականին մարտի 24»։ Այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 65)։ 

Արտատպվում է 1892 թվականին՝ Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 567.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նվեր Ան. Աբ.-ին