Նռան հատիկ (հեռուստասերիալ)

Նռան հատիկ, հայկական դրամատիկական հեռուստասերիալ։ Սերիալի պրեմիերան կայացել է Armenia հեռուստատեսությամբ՝ 2017 թվականի սեպտեմբերի 11-ին։ Սերիալը հեռարձակվել է ամեն աշխատանքային օր՝ ժամը 21:45-ին[1]։ Սերիալի գործողությունները տեղի են ունենում Երևանում (Հայաստան)։

Նռան հատիկ
Изображение логотипа
Ժանրսիրային դռամմա
ԵրկիրՀայաստան
Լեզուհայերեն
ՍցենարիստԴիաննա Գրիգորյան
Սերիաների քանակ384
ՀեռուստաալիքArmenia tv

Բովանդակություն

խմբագրել

Երիտասարդ Սոֆիայի կյանքն ամբողջությամբ ավերվել էր այն բանից հետո, երբ նա իմանում է, որ իր սիրած տղան՝ խիզախ զինվորն ու հերոսը, մահացել է։ Ոչ միայն այս լուրը, այլև նրա հոր ինքնասպանությունը ոչնչացնում են Սոֆիայի երազանքներն ու ծրագրերը։ Սոֆիայի մայրը վաճառում է գրեթե ամեն ինչ՝ ամուսնու պարտքերը մարելու համար։ Ավելին՝ Սոֆիայի մայրն իր երկու անչափահաս երեխաներին մանկատուն է հանձնում՝ նորմալ կենսապայմանների բացակայության պատճառով։ Կյանքի համար նա և նրա ավագ դուստրը՝ Սոֆիան, սկսում են միասին աշխատել կառավարչի տանը՝ որպես ծառա։ Այդ տանը Սոֆիան հանդիպում է ֆիլմի գլխավոր չարագործի հետ, ով իրականում սպանել է իր սիրած տղային և քանդել Սոֆիայի կյանքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նռան հատիկ. Նոր սերիալ՝ Արմենիայի եթերում Արխիվացված 2017-12-01 Wayback Machine, armeniatv.am; accessed 2017 թվականի նոյեմբերի 23.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են