Նոքսիրոն (լատին․՝ Noxyron), հանգստացնող և քնաբեր դեղամիջոց։ Քունն առաջանում է ընդունումից 20—30 ր անց և տևում 5—6 ժ։ Ակտիվությամբ զիջում է բարբիտուրատներին, քիչ թունավոր է։ Նշանակում են ներքին ընդունման համար, որպես քնաբեր՝ 0,25—0,5 գ, որպես հանգստացնող՝ 0,1—0,25 գ։ Օգտագործման ընթացքում հնարավոր են ալերգիական երևույթներ (եդնջացան, մարմնի ջերմաստիճանի բարձրացում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 395