Նուպար Մաքսուտյան

բանասեր

Նուպար Մաքսուտյան (1898, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - 1958), հայ բանասեր։

Նուպար Մաքսուտյան
Ծնվել է1898
ԾննդավայրՆիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Մահացել է1958
Մասնագիտությունբանասեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1898 թվականին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում։ Չիկագոյի համալսարանում ուսանել է իրավաբանություն, որից հետո վերադարձել է Կիպրոս և վարել տարբեր պաշտոններ։ Զուգահեռաբար զբաղվել է բանասիրական գործունեությամբ։

Թղթակցել է սփյուռքահայ բազմաթիվ պարբերականների՝ «Անահիտ», «Բազմավեպ», «Հայաստանի կոչնակ», «Կյանք և արվեստ», «Ամենուն տարեցույցը»։ Բացի հայկական թերթերից, թղթակցել է նաև անգլիական և հունական պարբերականների։ Գրել է հայ մշակույթի մասին պատմող հոդվածներ, բանասիրական երկեր։

Նուպար Մաքսուտյանի «Հայ գրականության պատմությունը», «Հայկական թագավորության պատմությունը» ծավալուն աշխատությունները տպագրվել են օտար մամուլում[1]։

Նուպար Մաքսուտյանը նաև բանաստեղծությունների հեղինակ է, որոնք տպագրվել են սփյուռքահայ մամուլում։

Մահացել է 1958 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 169