Նունե Մելքումյան
Նունե Վալերիի Մելքումյան(մայիսի 18, 1974, Խնապատ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունից։ Մասնագիտությամբ բժշկուհի է։
Նունե Մելքումյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Խնապատ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելՆունե Մելքումյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 18-ին, Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ 1991 թվականին ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը։ 1997 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը։ Մեկ տարի անց ընդունվել է նույն համալսարանի ինտերնատուրայի բաժինը։
1998 թվականից նշանակվել է Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Արևիկ» ԲՄ ՓԲԸ-ում տեղամասային մանկաբույժ։
2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։
Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ՆՈՒՆԵ ՎԱԼԵՐԻԻ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.