Նույնանիշ
Նույնանիշ են կոչվում ձևով տարբեր, իմաստով նույն բառերը։ Նույնանիշները հոմանիշ բառերի մի ենթատեսակն են և կոչվում են նաև բացարձակ հոմանիշներ։ Օրինակ՝ համեմատել - բաղդատել։
Նույնանիշ բառերը լեզվի մեջ առաջ են գալիս տարբեր ճանապարհներով՝
- բուն հայերեն և փոխառյալ բառերով - մարդասեր - հումանիստ
- գրական լեզվի և բարբառային բառերից - նիհար - լղար
- ժամանակակից գրական հայերենի և գրաբարյան բառերով - որովհետև - քանզի
- արևելահայերեն և արևմտահայերեն բառերով - օդապարիկ - անկարգել[1]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու (Հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն), Երևան, 2008։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 404)։ |