Նումեն (լատին․՝ Numen,numina (հոգնակին)), լատիներեն լեզվում աստվածային ներկայությունը բնութագրող եզրույթ։ Վերգիլիոսը օգտագործում էր «նումեն» բառը Յուպիտերի աստվածային կամքը և հրամանները ներկայացնելու համար։ Երբեմն այն ուղղակիորեն խորհրդանշում էր աստվածությունը՝ հատկապես նրա ուժը և հզորությունը ընդգծելու անհրաժեշտության դեպքում։ Պատմական աղբյուրներում այն սկսում է օգտագործվել մ.թ.ա. 2֊րդ դարից սկսած[1]։ Որպես գործածական գոյակական՝ այն կիրառվում էր հրաման արձակող կայսրի գլխի հաստատական շարժումը բնորոշելու համար։ «Նումեն» բառը հավասարպես կարող էր ծառայել որպես կայսեր անձը ներկայացնող գոյական։ Այդ ավանդույթը արմատավորվում է Հռոմում Օկտավիանոս կայսեր իշխանության օրոք, ով իրեն աստված և աստվածների հետնորդ էր հռչակում[2]։

Պատվանդամի վրա փորգրված է «Նումեն Օգոստոս»։ Այն հայտնաբերվել է իսպանական Տառակո քաղաքում և օգտագործվել է թատրոնում բեմականցվող ներակայցումներից առաջ անցկացվող ծիսական արարողությունների ժամանակ

«Նումեն» եզրույթի երկիմաստությունը խմբագրել

Օվիդիուսը աստվածների և աստվածուհիների մասին պատմող իր ավանդական «Կերպարանափոխությունները» (լատին․՝ Metamorphoses) ստեղծագործությունում «նումեն» բառը օգտագործվում էր ինչպես անձանց, այնպես էլ անդեմ երևույթները բնութագրելու համար։ Օվիդիոսի մոտ հստակ չի բացահայտվում «նումեն» բառի գործածական նշանակությունը։ Այն հանդիսանում էր հերոսական կամքը բնութագրող հատկանիշ և դրա հետ մեկտեղ մարմանորում էր արտաքին և անկողմնակալ աստվածային ազդեցությունը, որը առասպելական աշխարհում հերոսի կամքից անկախ էր գործում։ «Կերպարանափոխությունների» թարգմանություններում հաճախակի է խեղաթյուրվում լատիներեն «նումեն» բառի իմաստը։ Դա պայմանավորված է մասնագետների մոտ հռոմեական կրոնի մասին ունեցած տեղեկությունների պակասով։

Ծանոթագրություններ խմբագրել