Նուկլոն
(Վերահղված է Նուկլոններից)
Նուկլոն (լատին․՝ nucleus — միջուկ), ատոմային միջուկները կազմող տարրական մասնիկների՝ պրոտոնի և նեյտրոնի ընդհանուր անվանումը։ Փորձը ցույց է տվել, որ նեյտրոնը և պրոտոնը միմյանց հետ փոխազդում են այնպես, ինչպես նեյտրոնը կամ պրոտոնը (ուժեղ կամ միջուկային փոխազդեցություն)։ Այդ հատկությունը կոչվում է իզոտոպ ինվարիանտություն և թույլ է տալիս պրոտոնը և նեյտրոնը համարել մեկ մասնիկի՝ նուկլոնի երկու լիցքային վիճակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 403)։ |