Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր ուղի (այլ կիրառումներ)

«Նոր ուղի», գրական, հասարակական եռօրյա թերթ։ Ռումինիայի հայ հայրենասերների պաշտոնական, ապա՝ «Հայաստանյան ճակատ» կազմակերպության օրգան։ Լույս է տեսել 1944-1945 թվականներին, Բուխարեստում։ Նպատակն էր ռումինահայ գաղութին հաղորդակից դարձնել հայրենիքի իրադարձություններին։ Պատմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Գերմանա-խորհրդային թատերաբեմում հայ մարտիկների սխրանքների մասին, տպագրել գրական-գեղարվեստական գործեր, երգիծական պատմվածքներ։

Նոր ուղի

Աշխատակցել են Վ․ Պալճյանը, Մ․ Պոտուրյանը, Ե․ Գոլանճյանը, Ա․ Մնացականյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 372