«Նոր շինարար», ՀԲԸՄ Եվրոպայի շրջանային կենտրոնական հանձնաժողովի պաշտոնաթերթ։

Նոր շինարար
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1967

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1967-1992 թվականներին Փարիզում (1971-1978 թվականներին ընդհատվել է)։ «Շինարար» պարբերականի (1956-1966, Փարիզ, խմբագիրներ՝ Վահե Անդրանիկյան, Հովհաննես Պողոսյան, Գրիգոր Պահրի, Հայկ Թոփաքյան) շարունակությունն է։

«Նոր շինարար» պարբերականի խմբագիրներն են եղել Սեդրակ Քորյանը, Երվանդ Փափազյանը, Կարիկ Պասմաճյանը, Ա. Համբարձումյան։ Այն լուսաբանել է միության գործունեությունը, անդրադարձել Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության միջոցառումներին, Մելքոնյան կրթ. հաստատության, Նուպարյան մատենադարանի, ազգային այլ հաստատությունների աշխատանքներին, օժանդակել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը։ Տպագրել է Եվրոպայի հայկական համայնքների, հայրենիքի առօրյային նվիրված նյութեր, գրականությանը, արվեստին, հասարակական գիտություններին վերաբերող հոդվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։