«Նոր ձայն», գրական, հասարակական շաբաթաթերթ։

Նոր ձայն
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1911

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1911-1912 թվականներին Երևանում։ Խմբագիր-հրատարակիչ՝ը եղել է Վահան Տեր-Աբրահամյանը։

Քննարկել է սոցիալ-քաղաքական, գրական-կրթական և այլ հարցեր, անդրադարձել է աշխատավորության կարիքներին ու հոգսերին, նրանց տնտեսական վիճակի բարեփոխման պայման է համարել միապետության տապալումն ու ժողովրդավարական կարգերի հիմնադրումը։ Քարոզել է կրթական համակարգի առաջադեմ սկզբունքներ, հանդես եկել գյուղական վայրերում դպրոցների լայն ցանց ստեղծելու կոչով։

Պարբերականին աշխատակցել են Մ. Բագրատունին, Հ. Հակոբյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։