Նոր աշխարհ (թերթ, Նյու Յորք)

շաբաթաթերթ, Նյու Յորք

«Նոր աշխարհ», քաղաքական-հասարակական և գրական շաբաթաթերթ։ Ամերիկայի բանվորական (կոմունիստական) կուսակցության հայկական հատվածի (1926 թվականից), Ամերիկայի բանվորական (կոմունիստական) կուսակցության (1928 թվականից), ապա՝ Ամերիկայի կոմունիստական կուսակցության (1929 թվականից) պաշտոնաթերթ։

Նոր աշխարհ
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1926

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1926-1930 թվականներին Նյու Յորքում։ Խմբագիրներն են եղել Պատրիկ Սելյանը, Խաչիկ Քյոսեյանը, Մարտիկ Մարտենցը։

Պարբերականը դարձել է «Պրոլետար» շաբաթաթերթի շարունակությունը։ Հանդես է եկել միջազգային բանվոր-հեղափոխական շարժման օգտին, ամերիկահայ աշխատավորությանը համախմբել բանվորական կուսակցության շուրջ։ Հրապարակել է Կոմինտերնի կոչերը, Ա. Մյասնիկյանի հոդվածները, միջազգային բանվորական շարժման այլ գործիչների ելույթներ և ուղերձներ։ Սփյուռքահայությանը, ՀՕԿ-երին և հայրենակցական միություններին կոչ է արել սատարել հայրենիքի վերաշինությանը։ Գրական բաժնում տեղ են գտել սփյուռքահայ (մասնավորապես՝ ամերիկահայ), խորհրդահայ հեղինակների գեղարվեստական գործեր, հրապարակախոսական, բանասիրական նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։