Նոր Ջուղայի մատենադարան
Նոր Ջուղայի մատենադարան, գործում է տեղի Սբ. Ամենափրկիչ վանքի տնօրինության ներքո։
Պատմություն
խմբագրելՀավաքածուն կազմվել է դեռևս 17-րդ դարի առաջին կեսին՝ վանքին և եկեղեցիներին պատկանած ձեռագրերից, հետագայում հարստացել է նվիրատվությունների և գնումների միջոցով։ Սկզբնապես եղել է մատենադարան-թանգարան, որի համար առանձին շենք է կառուցվել 1906 թվականին։ 1971 թվականին փոխադրվել է նորակառույց շենք[1] և դարձել առանձին միավոր։
Ընդգրկում է հիմնականում կրոնական, պատմական, բժշկագիտական ավելի քան 700 ձեռագիր, որոնցից շուրջ 40-ը՝ մագաղաթե։ Ամենահինը 10-րդ դարի Ավետարանն է (ձեռ. № 422)։ Զգալի մասն ունի ընտիր մանրանկարչական պատկերազարդումներ[2]։ Հատկապես նշանակալի է Իգնատիոս մանրանկարչի (13-րդ դար) թեմատիկ պատկերներով ձևավորած Ավետարանը (ձեռ. № 36)։
Մատենադարանի նախկին շենքում գործում է գրադարան (16 000 անուն գիրք)։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Մինասեան Լ., Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանը, Նոր Ջուղա, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |