Նոր Ջուղայի լրաբեր

պարբերական

«Նոր Ջուղայի լրաբեր», ամսաթերթ, Նոր Ջուղայի ազգային հոգաբարձության պաշտոնաթերթ։

Նոր Ջուղայի լրաբեր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1904

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1904-1908 թվականներին Նոր Ջուղայում[1]։ Խմբագիրը եղել է Բագրատ եպս. Վարդազարյանը։

Ամսաթերթը տպագրել է հոգաբարձության և առաջնորդարանի կարգադրությունները, տեղեկագրերն ու հաշվետվությունները, լուսաբանել ազգային, կրթական և բարեգործական հաստատությունների գործունեությունը։ Ծանոթացրել է Պարսկաստանի և Հնդկաստանի հայկական գաղթավայրերի իրադարձություններին, տպագրել պարսկահայ գրողների ստեղծագործություններ, նմուշներ համաշխարհային գրականությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։