Նոր Հաճըն (թերթ)
(Վերահղված է Նոր Հաճըն (թերթ, Բուենոս Այրես)ից)
«Նոր Հաճըն», եռամսյա թերթ (երկար ժամանակ եղել է ամսաթերթ)։ Առաջին անգամ լույս է տեսել 1933 թվականին, Բուենոս Այրեսում՝ հայերեն, իսպաներեն։ Հաճընի հայրենակցական միության կենտրոնական վարչության պաշտոնաթերթ։ Խմբագիրներ՝ Ազարիա Պապահեգյան, Աբրահամ էոլմեսեկյան, Աբրահամ Կրաչյան, Հարություն ծ. վրդ. Մուշյան, Նազարեթ Ճերեճյան (Կուժնունի)։
Տպագրել է Հաճընի պատմությանը և սովորույթներին վերաբերող նյութեր, Արգենտինայում և այլ գաղթավայրերում ապրող հաճընցիների մասին լուրեր, Հայաստանի Նոր Հաճըն ավանին նվիրված լրատվություններ։