«Նոր Արաքս», կիսամսյա թերթ։

Նոր Արաքս
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1945
ԳրասենյակԼարնակա, Կիպրոս

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1945-1949 թվականներին Լառնակայում (Կիպրոս)։ Խմբագիրը եղել է Հայկ Մոստիչյանը։

Պարբերականն ընթերցողին ծանոթացրել է Խորհրդային Հայաստանի առօրյային, նրա գոյությունն ու բարգավաճումը համարել Սփյուռքի հայապահպանության երաշխիքը։ Աջակցել է ներգաղթին, պատմել հայրենիք վերադարձած կիպրոսահայերի մասին, տպագրել նրանց նամակները։

«Նոր Արաքս» պարբերականը մեծ տեղ է հատկացրել երաժշտությանը, կերպարվեստին, կինոյին, խորհրդահայ հեղինակների գեղարվեստական գործերին նվիրված հրապարակումներին։ Առանձին նյութեր լույս են տեսել անգլերեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։