Նորվեգիայի պատմություն (ձեռագիր)

Նորվեգիայի պատմություն (լատ.՝ Historia Norwegiæ), 12-րդ դարում անհայտ հոգևորականի կողմից լատիներեն լեզվով գրված Նորվեգիայի համառոտ պատմությունն է։ Ներկայումս ամենահայտնի պահպանված ձեռագիրը պատկանում է Դալուզի գրաֆներին և գտնվում է Շոտլանդիայի Բրեչինյա բնակավայրի համանուն ամրոցում։ Այդ ձեռագիրը թերի է։ Նախկինում համարվում էր, որ այս ձեռագիրը գրվել է 15-րդ դարում, իսկ այժմ համարվում է, որ այն գրվել է 1500-1510 թվականներին[1]։ Ձեռագրի տեքստը ավելի հին է, քանի որ հիմնվում է հրաբխի ժայթքման և երկրաշարժի վրա, որը տեղի է ունեցել 1211 թվականին[2]։

Նորվեգիայի պատմություն
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
Բնօրինակ լեզուլատիներեն
Հրատարակման տարեթիվ1160

ԲովանդակությունԽմբագրել

  • I. Նորվեգիայի աշխարհագրական դիրքի համառոտ բնութագրություն և նրա տարածքները, հետո Նորվեգիայի համառոտ պատմություն
  • II. Ազգաբանություն՝ Օրկյան կղզիների գրաֆներ
  • III. Նորվեգիայի թագավորների ցանկ

ՆկարագրությունԽմբագրել

Մասնավորապես, ձեռագրի պարունակությունը տարբերվում է Սագա Ինգլինգախի մասին պատմության մեջ ընդգրկված Սնորրի Ստուլսոնի Heimskringla ժողովածույում առկա նյութից։ Բացի այդ, այն պարունակում է կարևոր տեղեկատվություն կապված էթնիկ ժողովուրդների և նրանց ծեսական արարողությունների մանրամասնությունների վերաբերյալ։ Ոմանց համար այս ձեռագիրը համարվում է ամենահին ձեռագիր տեղեկատուն։

Այլ տեղեկությունԽմբագրել

Ձեռագիրը հրապարակվել է 1850 թվականին Պյոտր Անդրեաս Մունկի կողմից։ 1880 թվականին լույս է տեսել Գուստավ Շտորմի հրատարակումը։ Գիրքը թարգմանվել է անգլերեն 2001 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Kunin, Debra (translator) and Carl Phelpstead (editor), A History of Norway and the Passion and Miracles of the Blessed Óláfr (London: Viking Society for Northern Research, University College London, 2001)
  2. Katherine Holman. Historical Dictionary of the Vikings. — University of Michigan, 2003, p. 135