Նորայր Էլսայան

հայ մանկավարժ, խմբագիր, ՀՅԴ կուսակցության անդամ

Նորայր Հարությունի Էլսայան (օգոստոսի 23, 1934(1934-08-23), Արաք, Իրան - մարտի 30, 2021(2021-03-30)), հայ մանկավարժ, խմբագիր։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Նորայր Էլսայան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1934(1934-08-23)
ԾննդավայրԱրաք, Իրան
Մահացել էմարտի 30, 2021(2021-03-30) (86 տարեկան)
Մասնագիտությունմանկավարժ և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

 
Նորայր Էլսայանը «Ալիք» օրաթերթի 80-ամյակի արարողության ժամանակ

Նորայր Էլսայանը ծնվել է 1934 թվականին Իրանի Արաք քաղաքում։ 1966 թվականին ավարտել է Թեհրանի հայոց թեմի հայերենագիտական դասընթացները, 1976 թվականին՝ Թեհրանի համալսարանը։ Թեհրանի «Ռոստոմ», «Սիփան», Հայ ուսուցիչների միությունների հիմնադիր-անդամ[1]։ Իրանահայ դպրոցների համար կազմել և հրատարակել է հայոց լեզվի, գրականության, պատմության դասագրքեր։ 1984-1993 թվականներին եղել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր։

Եղել է Թեհրանի հայաշատ Նարմաք թաղամասում հիմնադրված հայոց «Թունյան» դպրոցի տնօրեն։ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո (1979 թվականին) նշանակվել է «Ա․ Սողոմոնյան» տղաների միջնակարգ դպրոցի տնօրեն։ Հետագայում Իրանի կրթական համակարգում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով կրճատվել են հայկական դպրոցների հայերեն և կրոն առարկաների դասաժամերի քանակը, կազմակերպվել են դասադուլներ և ցույցեր․ այդ ժամանակ մի քանի օրով ձերբակալվել է նաև Նորայր Էլսայանը (ցույցերի կազմակերպման համար)։ Հետագայում նա զրկվել է պաշտոնից[1]։

1993 թվականից ապրել է Հայաստանում։

2013 թվականին արժանացել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի։

Մահացել է 2021 թվականի մարտի 30-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։