Նովոյե վրեմյա (թերթ, Երևան)

հասարակական-քաղաքական երկօրյա թերթ

«Նովոյե վրեմյա» (ռուս.՝ «Новое время» – «Նոր ժամանակ»), հասարակական-քաղաքական երկօրյա թերթ։

Նովոյե վրեմյա
Տեսակթերթ
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է1992
Հրատարակման վայրԵրևան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1992 թվականից Երևանում՝ ռուսերեն։ ՀՀ-ում առաջին անկախ պարբերականներից է։ Հիմնադիր-խմբագիր և տնօրեն՝ Ռուբեն Սաթյան։

Անդրադառնում է ՀՀ-ի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային հիմնախնդիրներին, մարզային կյանքին, ԼՂՀ-ում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։

Համագործակցում է ՀՀ և միջազգային մի շարք լրատվական գործակալությունների հետ։ Ունի «Էլիտար թերթ» (ռուսերեն), «Կինը և քաղաքականությունը» (հայերեն, ռուսերեն) ամենամսյա հավելվածները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։