Նոնգ Տում (թաի.՝ น้องตุ้ม ปริญญา เจริญผล, իրական անունը՝ Պարինյա Չարոենպհոլ, հունիսի 9, 1981(1981-06-09), Չիանգմայ, Թաիլանդ), թայլանդացի տրանսեքսուալ (կատոյ), համարվում է թայլանդական ձեռնամարտի նախկին չեմպիոն, ներկայումս աշխատում է, որպես դերասանուհի և մոդել։

Նոնգ Տում
Ծնվել էՊարինյա Չարոենպհոլ
հունիսի 9, 1981 (42 տարեկան)
Թայլանդ
Բնագիր անունน้องตุ้ม ปริญญา เจริญผล
Այլ անուններՊարինյա Կիատբուսաբա
ԱպրելավայրԹայլանդ
Երկիր Թաիլանդ
ԱզգությունԹայլանդացի
ՈճՔիքբոքսինգ

Կենսագրություն խմբագրել

Նոնգ Տումը ծնվել է աղքատ գյուղացիական ընտանիքում։ Մանկությունից նա բոլորից տարբերվել է իգական գենդերային դերին, սիրում էր հագնել կանացի զգեստներ և օգտագործել կոսմետիկա, որի պատճառով դարձել է ծաղրանքի առարկա և ենթարկվել է բռնության։ Սկզբնական կրթությունը ստացել է բուդդայական տաճարում, ապա սկսել է սովորել քիքբոքսինգ, որպեսզի օգնի ծնողներին և աշխատի գումար սեռի փոխման վիրահատութան համար[1][2]։ Երիտասարդ տղայի մեջ միանգամից զգացվեց մարտական տաղանդ։

Նոնգ Տումը ազգային ճանաչում ունեցավ 1988 թվականի փետրվարին, երբ Բանգկոկում գրանցեց սենսացիոն հաջողություն իր առաջին մենամարտում, որտեղ հանդես էր եկել կանացի դիմահարդարմամբ։ Դա դարձավ լայն քննարկման առարկա։ Մինչ այդ Թայլանդի կառավարությունը վախենալով երկրի հռչակի վարկաբեկումից, չէին թույլատրում կատոյներին մասնակցություն ունենալ սպորտում։ Օրինակ 1996 թվականին կատոյների և հոմոսեքսուալների «Երկաթե լեդի» վոլեյբոլային թիմը հաղթեց ազգային մրցույթներում, բայց նրանց արգելվեց մրցույթների մասնակցել ազգային հավաքականի հետ։ Սակայն այդ անօրինակ իրավիճակը մեծ ուշադրություն հրավիրեց դեպի Նոնգ Տումը, նրա ելույթների ժամանակ հավաքվում էր մեծ ամբոխներ և որոշվեց նրան թողնել[1]։

1999 թվականին մասնակցում է անսովոր մենամարտի, ճապոնուհի ըմբշամարտիկ Կիոկո Ինոուեի հետ, որտեղ հեշտորեն հաղթանակ է տանում։ Դրա արդյունքում Պարինյան ամբողջ Ճապոնիայում դառնում է ճանաչված։

Սակայն սկսված հորմոնային թերապիայի ժամանակ նրա մարմինը փոխվում է, կուրծքը մեծանում է, Պարինյան սկսում է քաշ հավաքել և 1999 թվականին նա հեռանում է պրոֆեսիոնալ սպորտից և դիմում է սեռի փոխման վիրահատությանը[3]։ Նա սկսում է երգել, նկարահանվել ֆիլմերում, աշխատում է որպես մոդել[1]։

2003 թվականի նկարահանվում է նրա մասին կենսագրկան ֆիլմ՝ «Հիանալի ձեռնամարտիկ», որը ստանում է մի քանի մրցանակ։

2006 թվականին նա վերադառնում է մարտական ռինգ և մասնակցում է մի շարք հատուկ մարտերում։ Բացի այդ, նույն թվականին նկարահանվել է թայլանդական «Սնդիկ» գեղարվեստական ֆիլմում։

Նոնգ Տումը մեծացնում է որդեգրված երեխային՝ դուստր Նասարուին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Duthel H. Kathoey Ladyboy: Thailand's Got Talent. — Books on Demand, 2013. — С. 289. — ISBN 9783732236633
  2. Mike Goodridge Man enough to be a woman(անգլ.) // The Advocate. — Here Publishing, 2005. — В. 934. — С. 60. — ISSN 0001-8996.
  3. Giant Robot. — Eric Nakamura, 2004. — С. 52—53.