Նոյն իջնում է Արարատից

Հովհաննես Այվազովսկու նկար

Նոյն իջնում է Արարատից, Հովհաննես Այվազովսկու 1889 թվականին նկարած երփնագիրը։ Պատկերված է Հին կտակարանից հատված, երբ Նոյը Համաշխարհային ջրհեղեղից հետո իջնում է Արարատ սարից։ Սարից նրա հետ իջնում են նրա որդիները, իր կինը, որդիների կանայք և բազմաթիվ կենդանիներ, որոնք փրկվել էին Նոյի կառուցած տապանի շնորհիվ։

Նոյն իջնում է Արարատից
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1889
բարձրություն130 սանտիմետր
լայնություն215 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Սյուժե խմբագրել

Սյուժեն Աստվածաշնչյան պատմություն է։ Նոյն իր ժամանակի միակ արդար և աստվածապաշտ մարդն էր։ Այդ պատճառով, երբ Աստված վճռեց ջրհեղեղով պատժել մարդկանց, Նոյին պատվիրեց մի տապան շինել և վերցնելով իր ընտանիքը, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանիներից՝ մտնել նրա մեջ՝ աշխարհակործան պատուհասից փրկվելու համար։ Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ լեռան վրա։ Ջրհեղեղի դադարից հետո Նոյը զոհասեղան է պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն, և դրանից հետո իր ընտանիքի և կենդանիների հետ իջնում Արարատից։ Այս իջնելու պահն է պատկերել Հովհաննես Այվազովսկին։

Կոմպոզիցիա խմբագրել

Հովհաննես Այվազովսկին Մեծ ջրհեղեղից հետո կտավում ճնշող դատարկություն է պատկերել, որի ֆոնին վեհությամբ բարձրանում է Արարատ լեռը։ Սարից իջնող մարդկանց փոքր ֆիգուրներն ու Արարատի մեծությունը կարծես հաստատում են բիբլիական անխուսափելիությունը։ Մարդկանց խումբը շարքով դեպի ձախ է գնում, նրանցից անջատ հայրապետական խումբը թեքվել է աջ[1]։

Ցուցադրություն խմբագրել

Նկարը առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում, հետո Այվազովսկին այն նվիրել է Նոր Նախիջևանի դպրոցին։ 1921 թվականին՝ քաղաքացիական պատերազմի տարիներին, Մարտիրոս Սարյանը այն բերել է Երևան[2]։ Այժմ նա ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TURNER – AIVAZOVSKY An Auspicious Encounter» (PDF). norkhosq.ne. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. Хачатрян Ш. Г. Айвазовский известный и неизвестный. — ISBN 5-89850-030-8
  3. «Հայաստանի Ազգային պատկերասրահի Հայկական հավաքածու».