Նոյյան տապան (լրատվական գործակալություն)

Այս հոդվածը լրատվական գործակալության մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նոյյան տապան (այլ կիրառումներ)։

Նոյյան տապան, անկախ լրատվավերլուծական կենտրոն, հիմնադրվել է 1991 թվականին։

«Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոն
ԵրկիրՀայաստան Հայաստան,
Երևան Երևան
Գլխավոր տնօրենՏիգրան Հարությունյան
Հիմնադրման թվական1991
Լեզուհայերեն (նաև արևմտահայերեն), ռուսերեն, անգլերեն և պարսկերեն
Կայքnt.am

Արտադրանք խմբագրել

Գործում է ավելի քան 30 երկրների լրատվական շուկաներում, տեղեկատվություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն և պարսկերեն) է պատրաստում և առաքում Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում կատարվող քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կարևորագույն իրադարձությունների, ինչպես նաև Սփյուռքի մասին։

1997 թվականից կենտրոնը պատրաստում է նաև լրատվական տեսաարտադրանք՝ ռեպորտաժներ, հաղորդումներ և այլն, անցկացնում մամուլի և հեռուստատեսության մշտադիտարկում, հրատարակում է «The Noyan Tapan Highlights» շաբաթաթերթը։

Համագործակցություն խմբագրել

Համագործակցում է «Ազատություն» ռադիոկայանի, «Ռոյթեր», BBC, DPA, «Ֆրանսպրես» և այլ գործակալությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատների, միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ։

Պարգևներ խմբագրել

2000 թվականին արժանացել է Որակի միջազգային ոսկե մրցանակի (BID)։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։