Նշան Գալֆայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նշան Գ. Գալֆայան (ապրիլի 16, 1865, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 17, 1933, Թեհրան, Իրան), հայ խմբագիր, գյուղատնտես։
Նշան Գալֆայան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1865 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 17, 1933 (67 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Կրթություն | Սկյուտարի ճեմարան և Պերպերյան վարժարան |
Մասնագիտություն | խմբագիր |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում, նախնական կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում, ապա հաճախել է Պերպերյան վարժարանը, ավարտել 1882 թվականին, մեկնել Ֆրանսիա և սովորել Երկրագործական բարձրագույն ուսումնարանում։ Վերադառնալով Պոլիս, պաշտոնավարել է երկրագործական վարժարաններում։ Հոդվածներ է տպագրել ինչպես եվրոպական, այնպես էլ Ճապոնիայում հրատարակվող շերամապահական հանդեսներում։ 1904-1906 թվականներին Պոլսում խմբագրել է «Ռեսիմլի զրաաթ ղազեթասը» պատկերազարդ թուրքերեն շաբաթաթերթը։ Աշխատակցել է «Արևելք» թերթին։ Ապա պաշտոնավարել է Կարին քաղաքի Սանասարյան վարժարանում։ 1910 թվականին թուրք գյուղատնտես Սուլեյման բեյի հետ հրատարակել է «Զրաաթ թաքվիմի» պարբերականը։ Մոտիկից կապված է եղել հայ հասարակական կյանքի հետ։ 1924 թվականին տեղափոխվել է Հունաստան, աշխատել իր մասնագիտությամբ։ 1927 թվականին հրավիրվել է Իրան որպես շահի կալվածքների գիտական ճյուղի պետ։ Ֆրանսիական մամուլում գրել է մի շարք հոդվածներ, ընտրվել ֆրանսիական ակադեմիայի թղթակից անդամ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 223