Նկարիչ Գ. Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Նկարիչ Գ. Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Նկարիչ Գ. Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
ՎիքիդարանՆկարիչ Գ. Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին լույս տեսած «Մուրճ» ամսագրի № 6-ում (էջ 883), թվագրված՝ «1890 թ․»։ Այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 53)[1]։

Արտատպվել է «Մուրճ» ամսագրից։

Թումանյանի ներշնչանքի առարկա նկարը գրականության մեջ հայտնի է «Դեբեդ գետը գիշեր ժամանակ» անունով։ Ստեղծվել է 1890 թվականին, նույն թվականին ցուցադրվել է Թիֆլիսի, ապա Մոսկվայի և Պետերբուրգի պատկերասրահներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 563.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նկարիչ Գ. Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև