Նինեթ Սինայի, հայազգի ամերիկացի համաճարակաբան։ Առողջապահության ազգային ինստիտուտների կլինիկական կենտրոնի կենսավիճակագրության և կլինիկական համաճարակաբանության ծառայության (BCES) համաճարակաբան։

Նինեթ Սինայի
ԿրթությունՕքսիդենթալ քոլեջ
Մասնագիտությունհամաճարակաբան
ԱշխատավայրԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտներ[1]

Կենսագրություն

խմբագրել

Սինային հայ և ամերիկացի է։ Նրա ընտանիքը Իրանից տեղափոխվել է Գերմանիա, իսկ ավելի ուշ՝ ԱՄՆ։ Պատանեկան տարիքում Անգլիա կատարած այցելության ընթացքում ծանոթացել է համաճարակաբանությանը և հանրային առողջությանը[2]։ Հոգեբիոլոգիայի բնագավառում բակալավրի աստիճան ստացել է Օքսիդենթալ քոլեջից։ Համաճարակաբանության և կենսավիճակագրության բնագավառում հանրային առողջության մագիստրոսի կոչում ստացել է Միլքեն ինստիտուտի հանրային առողջապահության դպրոցից և համաճարակաբանության բնագավառում դոկտորի կոչում՝ Կոլումբիայի արվեստի և գիտության քոլեջից[3]։

Գործունեություն

խմբագրել

Նինեթ Սինային Առողջապահության ազգային ինստիտուտում աշխատում է 2000 թվականից․ նախ եղել է Յունիս Քենեդի Շրայվերի Երեխաների առողջության և մարդկային զարգացման ազգային ինստիտուտի հայցորդ-դոկտորանտ, իսկ 2006 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտների կլինիկական կենտրոնի կենսավիճակագրության և կլինիկական համաճարակաբանության ծառայության (BCES) համաճարակաբան։ BCES-ում Սինային իրականացրել է հետազոտական գործունեություն՝ ուսումնասիրելով հիվանդանոցային համաճարակաբանության և վարակիչ հիվանդությունների, բիոէթիկայի, մեծահասակների և երեխաների էնդոկրինոլոգիայի, կանանց առողջության և այլ սուր և քրոնիկ հիվանդությունների ոլորտները։

Համահեղինակ է տասնյակ հոդվածների, որոնք հասանելի են PubMed-ում և հանդիսանում է Համաճարակաբանական հետազոտությունների ընկերության անդամ։ Մասնակցում է բժշկական և այլ ասպիրանտների, ռեզիդենտների և կրթաթոշակառուների օժանդակ համաճարակաբանական/վիճակագրական ուսուցմանը, ներգրավված է համայնքային հանրային առողջապահական ծրագրերում և Կլինիկական կենտրոնի նշանակված ներկայացուցիչ է Կանխարգելման հետազոտությունների համակարգող կոմիտեում[3]։

Անձնական կյանք

խմբագրել

Սինային ամուսնացած է, ունի երեխաներ։ 15 տարի ամուսինը եղել է զինվորական։ Սինային քրիստոնյա է և տիրապետում է մի շարք լեզուների[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  2. 2,0 2,1 Sinaii, Ninet. «Ninet Sinaii». UNUM Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  3. 3,0 3,1 «NIH Clinical Center: Biostatistics and Clinical Epidemiology Service (BCES) Staff». clinicalcenter.nih.gov. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.