Նինա Թարվերդյան

հայ մանրէաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նինա Ալեքսեյի Թարվերդյան (հունվարի 1, 1956(1956-01-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանրէաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999):

Նինա Թարվերդյան
Ծնվել էհունվարի 1, 1956(1956-01-01)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունմանրէաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1999)
ԱշխատավայրՀամաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն խմբագրել

Նինա Թարվերդյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 1-ին, Երևան քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1981-1986 թվականներին աշխատել է Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտում։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում անօդակյաց սպոր չառաջացնող բակտերիաների անջատման և նույնականացման բաժնի ղեկավար, 1990-1997 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնում։ Առաջին անգամ Թարվերդյանը (Ա. Հովհաննիսյանի հետ) կլինիկական նյութից անջատել է պեպտոստրեպտոկոկի անօդակյաց շտամ։ Նրա մշակած մեթոդական ցուցումները կիրառվել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի բակտերիաբանական հետազոտությունների ժամանակ։ 1997 թվականից ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ 1999 թվականից՝ բժշկական գիտությունների դոկտոր է[2][3]։

Երկեր խմբագրել

  • Диагностика и лечение неклостридиальной анаэробной инфекции, Е., 1990 (համահեղինակ).

Գիտական թեզ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=8224
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. studio, 5165m. «Anunner.com - ՆԻՆԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ ԱԼԵՔՍԵՅԻ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Թարվերդյան» հոդվածին։