Նիկողայոս Դամասկոսցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկողայոս Դամասկոսցի (Νικόλαος Δαμασκηνός, Nikolāos Damaskēnos, մ.թ.ա. թ. ), մ.թ.ա. I - մ.թ. I դարի հույն պատմիչ և փիլիսոփա։ Ծնունդով Դամասկոս քաղաքից։ Գրել է բազմաթիվ երկեր, որոնցից մեզ են հասել հատվածներ այլ գրողների կողմից արված մեջբերումների տեսքով։ Գլխավոր աշխատանքն է 144 գրքից բաղկացած «Համաշխարհային պատմությունը», որը հեղինակը սկսում է հնագույն ժամանակներից և հասցնում մինչև հրեա թագավոր Հերովդեսի մահը։ Գրքից օգտվել են Ստրաբոնը, Հովսեփոս Փլավիոսը, Պլուտարքոսը, Եվսեբիոս Կեսարացին և այլք։
Նիկողայոս Դամասկոսցի | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 64 |
Ծննդավայր | Դամասկոս, Սիրիա, Հին Հռոմ |
Մահացել է | 4 |
Մահվան վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Սելևկյանների կայսրություն |
Մասնագիտություն | պատմաբան, փիլիսոփա և գրող |