Վիքիպեդիայում կան հոդվածներ Պեզճյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նիկոլ Պեզճյան (սեպտեմբերի 11, 1955(1955-09-11)[1], Հալեպ, Սիրիա), կինոգործիչ, սցենարիստ, գրող։

Նիկոլ Պեզճյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1955(1955-09-11)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Նիկոլ Պեզճյանը ծնվել է 1955 թվականին, Հալեպում։ 17 տարեկանում տեղափոխվելով ԱՄՆ՝ ուսանել է Նյու Յորքի տեսողական արվեստների դպրոցում, ապա ութ տարի բեմադրիչի և արտադրիչի մասնագիտություն է ստացել Քալիֆորնիայի համալսարանում[2]։ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բեմադրել է հայերեն և անգլերեն ներկայացումներ, մասնավորապես՝ հիշարժան է 1976-ին Ուոթըրթաունում նրա ներկայացրած Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի հայերեն բեմադրւթյունը։ 1994 թվականին Նիկոլ Պեզճյանը հանդիսատեսի դատին է հանձնել իր լավագույն աշխատանքը Սիսեռ կինոֆիլմը։

2012 թվականին Կոշիկներս Պոլիս ձգեցի ֆիլմը ներկայացրել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում[3][4][5]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Մոխրագույն ձիու ժամը
  • Սիսեռ
  • Մի ժայռ, մի պարան և մի ծառ
  • Օջախ Կարմենական
  • Դահլիճը
  • Կոշիկներս Պոլիս ձգեցի, 2012
  • «Շնորհակալություն, տիկնայք և պարոնայք», 2014
  • «Նույն դարպասը», (վավերագրական), 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Արծվի Բախչինյան,Հայերը համաշխարհային կինոարվեստի մասին
  3. «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Արտամրցութային ծրագրեր»-ում(չաշխատող հղում)
  4. Նիկոլ Պեզճյանի մասին imdb.com կայքում
  5. Նիկոլ Պեզճյան