Նիկոլայ Ռերիխի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)
Նիկոլայ Ռերիխի հուշարձան (ռուս.՝ Памятник Николаю Рериху), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը նվիրված է անվանի նկարիչ Նիկոլայ Ռերիխին։ Բացվել է 2010 թվականի նոյեմբերի 9-ին։ Հուշարձանը գտնվում է Բոլշոյ պողոտայի և Վասիլևյան կղզու 25-րդ գծի խաչմերուկում՝ «Վասիլեոստրովեց» զբոսայգում։ 3,5 մետր բարձրությամբ հուշարձանը պատրաստված է կարելական գրանիտից[1]։ Քանդակագործն է Վ. Վ. Զայկոն, ճարտարապետը՝ Յ. Ֆ. Կոժինը[2]։
![]() Նիկոլայ Ռերիխի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°56′04″ հս․ լ. 30°15′25″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Սանկտ Պետերբուրգ |
Շինության ձևը | քանդակ |
Կառուցել է | Վ. Վ. Զայկո |
Ներկա վիճակը | Կանգուն |
Հուշարձանի ստեղծման պատմությունԽմբագրել
Հուշարձանի նախագիծը ստեղծել է քանդակագործ Վիկտոր Վլադիմիրովիչ Զայկոն։ 2002 թվականի ապրիլի 16-ին քաղաքաշինական խորհուրդը հաստատել է նախագիծը։
Հուշարձանի տեղադրման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն։ Նիկոլայ Ռերիխի կյանքի զգալի մասը կապված է Վասիլևյան կղզու հետ։ Նկարիչը ծնվել է 1874 թվականի սեպտեմբերի 27-ին (հոկտեմբերի 9) Սանկտ Պետերբուրգում, Վասիլևյան կղզում, Համալսարանի առափնյա փողոցում։ Վասիլևյան կղզու հետ են կապված ուսումնառության և նկարչի կայացման տարիները։ Այստեղ է գտնվել Կ. Ի. Մայի գիմնազիան, որտեղ նա ստացել է միջնակարգ կրթությունը։ Այնուհետև Ռերիխը սովորել է միաժամանակ Արվեստի ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին Նիկոլայ Կոնստանտինովիչը մասնակցել է Կայսերական ռուսական հնագիտական ընկերության գործունեությանը։ Վասիլևյան կղզում գտնվող Գեղարվեստի կայսերական ակադեմիայի եկեղեցում է կայացել նաև Նիկոլայ Ռերիխի և Ելենա Շապոշնիկովայի պսակադրությունը[1][2]։
2006 թվականի փետրվարի 17-ին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն ստորագրել է Սանկտ Պետերբուրգի կառավարության «Ն. Կ. Ռերիխի հուշարձանը տեղադրելու մասին» թիվ 156 որոշումը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «БалтИнфо.ru - Новости Санкт-Петербурга. Лента новостей России, стран Балтии, мировые новости»։ www.baltinfo.ru։ Վերցված է 2020-07-19
- ↑ 2,0 2,1 «Открытие памятника художнику и общественному деятелю Николаю Рериху»։ www.museum.ru։ Վերցված է 2020-07-19