Նիկոլայ Շմիտի հուշարձան

Նիկոլայ Շմիտի հուշարձան (ռուս.՝ Памятник Николаю Шмиту), հուշարձան-խորաքանդակ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է 1905 թվականի հեղափոխության մասնակից և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) անդամ Նիկոլայ Շմիտին (1883-1907)։ Բացվել է 1971 թվականի դեկտեմբերի 9-ին Շմիտի անցուղու (որը կոչվել է հեղափոխականի անունով) և 1905 թվականի փողոցի հատման վայրում[1] գտնվող պուրակում։ Նախագծի հեղինակներն են քանդակագործներ Գենադի Դմիտրիևիչ Ռասպոպովը, Վ. Ի. Յուդինը և ճարտարապետ Գ. Պ. Կարիբովը[2][3][4]։ 1992 թվականին հուշարձանը ստացել է տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ (Մոսկվայի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի նախագահության «Մոսկվա քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների մասին» 1992 թվականի հուլիսի 30-ի թիվ 84 որոշում, գրանցման համար` 771410671110005)[5]։

Նիկոլայ Շմիտի հուշարձան
Նիկոլայ Շմիտի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և հուշահամալիր
Ստեղծում1971
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՊրեսնենսկի շրջան
Շինության ձևԽորաքանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում

Հուշարձանի հասցեն` ք. Մոսկվա, Շմիտի անցուղի, 2։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը գրանիտե սալիկներով երեսպատված խորանարդ է։ Նրա նիստերից մեկին պատկերված է հեղափոխական Նիկոլայ Շմիտի բրոնզե պրոֆիլը։ Մյուս կողմում պղնձե տախտակի վրա գրված է. «Շմիտ Նիկոլայ Պավլովիչ, ուսանող-հեղափոխական, Պրեսնյայում 1905 թվականի դեկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստման ակտիվ մասնակից։ 1907 թվականի փետրվարի 13-ին ցարական գաղտնի ոստիկանության կողմից գազանաբար սպանվել է Բուտիրյան բանտում»[6][7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятный знак Шмиту». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  2. Нарочницкий, 1980
  3. Белявский, 1978, էջ 172
  4. «Постановление Правительства Москвы № 672-ПП «Об утверждении границ территорий объектов культурного наследия (памятников истории и культуры), расположенных между Садовым кольцом и границей Центрального административного округа города Москвы»». Интернет-портал «MosOpen.ru — Электронная Москва». 2010 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Решение Президиума Московского городского совета народных депутатов (Моссовета) № 84 «О памятниках истории и культуры г. Москвы»». Министерство культуры РФ. 1992 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. Кожевников, 1983
  7. История СССР, 1985, էջ 124
  8. Мячин, 1982, էջ 124

Գրականություն խմբագրել