Նիկոլայ Կրիստոֆարիի հուշարձան (Մոսկվա)

Նիկոլայ Կրիստոֆարիի հուշարձան (ռուս.՝ Памятник Николаю Кристофари), Ռուսաստանի խնայողական բանկի առաջին ավանդատու Նիկոլայ Անտոնովիչ Կրիստոֆարիի հուշարձանը, որը տեղադրված է Մոսկվայի Ակադեմիական շրջանի Վավիլովի փողոցում։

Նիկոլայ Կրիստոֆարիի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2007
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Նիկոլայ Անտոնովիչ Կրիստոֆարին, ամեն ինչից զատ, հայտնի է նաև նրանով, որ 1842 թվականի մարտի 13-ին դարձել է կառավարական առաջին խնայողական դրամարկի խնայողական թիվ 1 գրքույկի սեփականատեր՝ իր հաշվին ներդնելով տասը ռուբլի։ Այս նշանակալի իրադարձությունը նշվել է 165 տարի անց՝ 2007 թվականին, Նիկոլայ Կրիստոֆարիի հուշարձանի ստեղծումով։ Քանդակը տեղադրված է Ակադեմիական շրջանի Վավիլովի փողոցում՝ Ռուսաստանի խնայբանկի Կենտրոնական գրասենյակ մուտքի մոտ։

Հուշարձանի հեղինակն է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ Ալեքսանդր Իուլիանովիչ Ռուկավիշնիկովը։ Երեքմետրանոց արձանը պատկերում է Կրիստոֆարիին ամբողջ հասակով, նրա հագին ֆրակ է, ձախ ձեռքին՝ գլանագլխարկ, իսկ աջ ձեռքով նա հենվում է ձեռնափայտին։ Հուշարձանի պատվանդանին փորագրված է.

  Նիկոլայ Անտոնովիչ Կրիստոֆարի.

առաջին խնայողական դրամարկի
առաջին
ավանդատու

 

Պատվանդանի վրայի քարե ցուցատախտակների վրա պատմվում է Կրիստոֆարիի կենսագրության, առաջին խնայողական գրքույկը բացելու և հուշարձանի պատմության մասին։

Հուշարձանի հանդիսավոր բացմանը, որը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 13-ին, ներկա են եղել Ռուսաստանի խնայբանկի վարչության նախագահ Անդրեյ Կազմինը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, ինչպես նաև Մոսկվայի տարածաշրջանային բանկերի ղեկավարները։

Աղբյուրներ խմբագրել