Նիկոլայ Բուսլենկո
Նիկոլայ Իվանովիչ Բուսլենկո (ռուս.՝ Николай Иванович Бусленко, փետրվարի 4, 1938, Տոլստի Լուգ, Ռուսաստան), ռուս արձակագիր, բանաստեղծ։ Ռուսաստանի գրողների միության անդամ 2006 թվականից, Ռուսաստանի լրագրողների միության անդամ[1]։ Պոեզիայի մարզային մրցույթի Գրան պրիի հաղթող (2009)։ Արժանացել է պետական և հասարակական պարգևների։ Ապրում և աշխատում է Դոնի Ռոստովում։
Նիկոլայ Բուսլենկո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1938 (87 տարեկան) |
Ծննդավայր | Տոլստի Լուգ, Ռուսաստան |
Մասնագիտություն | արձակագիր և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գիտական աստիճան | քաղաքագիտության դոկտոր |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն և Ռուսաստանի լրագրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելՆիկոլայ Իվանովիչ Բուսլենկոն ծնվել է 1938 թվականի փետրվարի 4-ին, Ռուսաստանի Կուրսկի մարզի Տոլստի Լուգ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Բալթյան նավատորմում որպես կապավոր։ Սկսել է տպագրվել «Ստրաժ Բալտիկի» թերթում 1959 թվականից։ 1965 թվականին ավարտել է Կալինինգրադի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը, որից հետո աշխատել է կոմերիտմիությունում, եղել է «Կալինինգրադսկի կոմսոմոլեց» մարզային թերթի խմբագրի տեղակալը։ 1975 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Պաշտպանել է թեզ լրագրության սոցիոլոգիայի թեմայով։ Այդ ժամանակվանից լրագրություն է դասավանդում Ռոստովի բուհերում։
Ն. Ի. Բուսլենկոն բանասիրական գիտությունների թեկնածու է, իրավաբանական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր, Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր[1], Լ. Ն. Տոլստոյի անվան Չեչենական պետական համալսարանի պրոֆեսոր։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ է։ Պարգևատրվել է Ռուսաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակով` «Մասնագիտական հանրության առջև ծառայությունների համար» պատվավոր նշանով։
Ստեղծագործություններ
խմբագրելՀրապարակախոսական առանձին գրքեր
խմբագրել- Донской след Меркурия: историко-экономические очерки становления и развития экономики на Дону. – Ростов н/Д.: Деловой двор, 1996.
- Сотворение хлеба. – Ростов н/Д.: Книга, 1999.
- Моих глаголов атакующая рать…» – Ростов н/Д.: Книга, 2005.
- Земля Донская: немецкий след. – Ростов н/Д.: Книга, 2008.
- Волго-Дон: слиянье вод. – Ростов н/Д, Книга, 2011.
Արձակի առանձին գրքեր
խմբագրել- Красный ангел в пасмурном небе. Роман. – Ростов-на-Дону.: Гефест, 1998.
- От зари до зари. Повесть. Рассказы. Стихи. – Ростов н/Д.: Терра, 2000.
- Радость скорбящих. Повесть. Рассказы. – Ростов н/Д.: Придонье, 2003.
- За солью. Стихи. Рассказы. – Ростов н/Д.: Терра, 2006.
- Возвращённые миражи. Океанский дневник. Повесть. – Ростов н/Д.: Росиздат, 2007.
- Балтийские повести. – Ростов н/Д.: Книга, 2009.
Չափածոյի առանձին գրքեր
խմբագրել- Семикнижие. Избранная поэзия. – Ростов н/Д.: цветная печать, 2002.
- Гроздь рябины. Лирика. – Ростов н/Д.: Батайское книжное изд-во, 2004.
- Аритмия. Лирика. – Ростов н/Д.: ЗАО «Книга», 2009.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Николай Иванович Бусленко(չաշխատող հղում)