Նիդերլանդա-բելգիական հարաբերություններ

Նիդերլանդա-բելգիական հարաբերությունները երկկողմանի հարաբերություններն են Բելգիայի ու Նիդերլանդների միջև։ Այս երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1839 թվականին։ Երկրների պետական սահմանի երկարությունը կազմում է 478 կմ[1]։

Նիդերլանդա-բելգիական հարաբերություններ
Բելգիա Բելգիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ

Պատմություն խմբագրել

1815 թվականից մինչև 1830 թվականը Վիեննայի վեհաժողովի համաձայն Բելգիան Նիդերլանդների մաս է կազմել։ 1830 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ բելգիական հեղափոխությունը և այդ թվականին էլ, անկախություն ստանալով, Բելգիան դուրս եկավ Նիդերլանդների թագավորության կազմից։ Ներկա պահին Նիդերլանդները և Բելգիան պահպանում են ընկերական հարաբերություններ։ Երկու երկրներն էլ ՆԱՏՈ-ի, Եվրախորհուրդի և Բենիլյուքսի մաս են կազմում[2]։

Առևտուր խմբագրել

Նիդերլանդները տեխնիկա, սարքավորումներ, քիմիկատներ, վառելիք և պարենամթերք են արտահանում Բելգիա։ Նիդերլանդների արտահանության 11.1% բաժին է հասնում Բելգիային։ Ապրանքների ներկրման առումով Բելգիան համարվում է Նիդերլանդների երրորդ մեծ առևտրական գործընկերը (8.2 %): Բելգիայի համար Նիդերլանդները ամենախոշոր գործընկերն է համարվում ապրանքների ներկրման հարցում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The World Factbook — Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. Relations between the Netherlands and Belgium | International relations | Government.nl
  3. «The World Factbook — Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.