Արա Նիգոյան

ֆուտբոլիստ
(Վերահղված է Նիգոյան Արաից)

Արա Ժորայի Նիգոյան (հոկտեմբերի 27, 1968(1968-10-27)[1][2], ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Արա Նիգոյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1968(1968-10-27)[1][2] (55 տարեկան)
Ծննդավայր ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Բանանց-2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Հոկտեմբերյան) 43 (7)
1992-1994 Հայաստան Բանանց 77 (31)
1995-1996 Հայաստան Արարատ (Երևան) 34 (5)
1996-1997 Իրան Արարատ (Թեհրան)
1997 Հայաստան Արարատ (Երևան) 12 (3)
1998-1999 Հայաստան Երևան 28 (2)
2000-2001 Հայաստան Արարատ (Երևան) 37 (6)
2002 Հայաստան Արմավիր 27 (3)
2003 Հայաստան Լոկոմոտիվ (Երևան) 18 (8)
Ազգային հավաքական
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (պատանեկ․)
1992-1998 Հայաստան Հայաստան 3 (0)
Մարզչական կարիերա
2004 Հայաստան Կիլիկիա մարզիչ
—2013 Հայաստան Իմպուլս մարզիչ
2013 Հայաստան Միկա մարզիչ
2013-2014 Հայաստան Միկա-2
2017 Հայաստան Բանանց մարզիչ
2017— Հայաստան Բանանց-2
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

1985-1986 թվականներին Արա Նիգոյանը հանդես է եկել ԽՍՀՄ երկրորդ լիգայի «Սպարտակ» (Հոկտեմբերյան) ակումբում, որի կազմում անցկացրել է 43 հանդիպում և խփել յոթ գոլ։ Հայաստանի առաջնությունում խաղացել է «Բանանց» (1992-1994), «Արարատ» (1995-1996, 1997, 2000-2001), «Երևան» (1998-1999) ակումբներում։ 1996/97 մրցաշրջանն անցկացրել է Թեհրանի «Արարատ» ակումբում։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է Հայաստանի առաջին լիգայի «Արմավիր» (2002) և «Լոկոմոտիվ» (Երևան) ակումբներում

Խորհրդային Միության պատանեկան հավաքականի կազմում Արա Նիգոյանը մասնակցել է ՈՒԵՖԱ 1985 թվականի մրցաշարին (մինչև 16 տարեկաններ)։ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք հանդիպման։ 1992 թվականի հոկտեմբերի 14-ին փոխարինման է դուրս եկել հավաքականի պատմության մեջ տեղի ունեցած առաջին խաղի՝ Մոլդովայի հավաքականի հետ հանդիպման 62-րդ րոպեին (0:0)։ 1995 թվականի հունիսի 7-ին մասնակցել է 1996 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղի առաջին 69 րոպեներին (0:1)։ 1998 թվականի օգոստոսի 18-ին մասնակցել է Լիբանանի դեմ ըկերական խաղին, որի 34-րդ րոպեին հեռացվել է դաշտից։

Արա Նիգոյանը՝ որպես մարզիչ, աշխատել է Երևանի «Կիլիկիա» (2004), Դիլիջանի «Իմպուլս» (մինչև 2013) ակումբնրում։ 2013 թվականին դարձել է «Միկա» ակումբի մարզիչ։ Նույն թվականի սեպտեմբերից[3] մինչև 2014 թվականի հունիս եղել է «Միկա-2» ակումբի գլխավոր մարզիչ։ 2017 թվականի ապրիլին ընդգրկվել է «Բանանց» ակումբի մարզչական շտաբում[4], իսկ նույն թվականի հոկտեմբերին դարձել է «Բանանց-2» ակումբի գլխավոր մարզիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել