«Ներս թող ինձ։ Սագա» (անգլ.՝ Let me in), ամերիկյան ֆիլմ։ Գլխավոր դերասանները՝ Օսկարն ու Էլին են, ֆիլմում՝ Օուեն և Էբբի։ Ֆիլմի պրեմիերան եղել է սեպտեմբերի 13-ին, 2010 թվականին[13][14]։ Ռուսաստանում ֆիլմը հայտնվեց նոյեմբերի 25-ին, 2010 թվականին։

Ներս թող ինձ։ Սագա
անգլ.՝ Let Me In
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], պատմություն հասունացման մասին, վամպիրների մասին ֆիլմ, դրամա[4][2][5], վեպի էկրանավորում, ռոմանտիկ ֆիլմ, միստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ՀիմքՆերս թող ինձ և Let the Right One In?
Թվականհոկտեմբերի 1, 2010[6], դեկտեմբերի 15, 2011[7] և ապրիլի 1, 2011[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄեթ Ռիվզ[3][5][9][…]
ՊրոդյուսերԴոննա Ջիլիոտտի, Simon Oakes? և Guy East?
Սցենարի հեղինակՄեթ Ռիվզ
ԴերակատարներՔոդի Սմիթ-ՄաքՖի[2][10][3][…], Քլոե Գրեյս Մորեց[2][10][11][…], Ռիչարդ Ջենքինս[2][10][3][…], Քարա Բուոնո[10][3][9], Էլայաս Կոտեաս[10][9][12], Sasha Barrese?[10][9], Դիլան Մինեթ[10][9] և Seth Adkins?[10][9]
ՕպերատորԳրեգ Ֆրեյզեր
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
Պատմվածքի վայրՆյու Մեքսիկո
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
ԿինոընկերությունHammer Film Productions?
Տևողություն116 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Let Me In (film) Վիքիպահեստում

Ֆիլմի մասին

խմբագրել

Օուենը դժբախտ ու միայնակ 12- ամյա տղա է։ Նրա ծնողները բաժանված էին, իսկ նրան հաճախ սպառնում էին դպրոցի տղաները։ Տանը, լույսերն անջատելով, տղան հեռադիտակի միջոցով հետևում էր իր հարևաններին։ Մի անգամ նա նկատեց մի աղջկա, ով նոր էր տեղափոխվել իրենց թաղամաս։ Աղջիկը քայլում էր ձյան վրայով՝ առանց կոշիկի, տարեց մի մարդու հետ, ով, հավանաբար, հայրն էր։ Մի անգամ, երեկոյան, երբ Օուենը բակում աշխատում էր ինքնապաշտպանության վրա, հանդիպում է այդ աղջկան։ Աղջիկն ասում է, որ իրենք չեն կարող ընկերություն անել, բայց ամեն երեկո նրանք հանդիպում են ու մտերմանում։ Աղջկա անունը Էբբի էր, նա ևս 12 տարեկան էր։ Նա չի հիշում իր ծննդյան ամսաթիվը և չի խոսում դրա մասին։ Օուենը սովորեցնում է նրան ինչպես շփվել պատից այն կողմում գտնվող մարդու հետ, որովհետև նրանք նույնպես այդ իրավիճակում էին՝ ապրում էին կողք-կողքի։ Երկար մտածմունքներից հետո, Օուենը որոշում է ասել Էբբիին, որ սիրում է նրան։ Մարդկանց սպանության մեղադրանքով բռնել էին աղջկա հորը և պատրաստվում էին սպանել նրան։ Հայրը ցանկություն է հայտնում, որ նրան սպանի Էբբին։ Էբբին սպանում է․․․, վերջին ժամանակները նա իրեն շատ տարօրինակ էր պահում, և տղան իմանում է ողջ ճշմարտությունը. Էբբին վամպիր է։ Եվ իրականում այն մարդը, ում կարծում էին, թե նրա հայր է, իրականում Էբիի դպրոցական ընկերն էր։ Քանի որ նա սովորական մարդ էր, ծերացել էր, իսկ Էբբին մնացել էր նույն տարիքում։ Ֆիլմի վերջում աղջիկն ու տղան միասին են մնում։

Դերերում

խմբագրել
  • Օուեն - Կոդի Սմիթ Մակֆի
  • Էբբի - Խլոյա Մորեց
  • Տոմաս - Ռիչարդ Ջենկինդ
  • Օուվենի մայրը - Կարա Բուոնա
  • Վիրջինիա - Սաշա Բարեզի

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներս թող ինձ։ Սագա» հոդվածին։