Ներսես Տեր-Վարդանյան

Ներսես Գևորգի Տեր-Վարդանյան (հունիսի 17, 1981(1981-06-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (2014-2018 թթ.)։

Ներսես Տեր-Վարդանյան
Ծնվել էհունիսի 17, 1981(1981-06-17) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատանքՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (2014-2018 թթ.)

ԿրթությունԽմբագրել

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1999-2003 թթ. – Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնի ղեկավար, միջազգային ծրագրերի համակարգող։
  • 2004 թվականից - «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող։
  • 2005-2008 թթ. - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող։
  • 2006-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական։
  • 2010-2013 թթ. – ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող, փորձագետ-խորհրդատու։
  • 2013 թ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի դասախոս։
  • 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ[1], 2018 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[2]։

Անկուսակցական է։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուների։ Ամուսնացած չէ։ Ներսես Տեր-Վարդանյանը անվանի պատմաբան Գևորգ Տեր-Վարդանյանի որդին է։

ԾանոթագրություններԽմբագրել