Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1889 թվականին[1]։

Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889
ՎիքիդարանՆերի՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1889 թվականին[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահպանվել է այս բանաստեղծության վերջին քառատողի ինքնագիրը, թվագրված «89 թ․»։ Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների I հատորում (էջ 82), այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 19)։

Արտատպվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների I հատորից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 552.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի...