Ներդրումային բանկերի սինդիկատ

Ներդրումային բանկերի սինդիկատ[1] (անգլերեն՝ Bulge Bracket banks), առաջատար և միջազգային ներդրումային բանկերի համախումբ, որոնց հաճախորդ են հանդիսանում հիմնականում խոշոր ընկերությունները, ինստիտուտները և պետությունները։ Այն չունի կոնկրետ անվանացանկ որտեղ նշված են բոլոր մասնակիցները։ Անդամակցող բանկերը հանդիսանում են գանձապետական պարտատոմսերի առաջնային դիլլերներ[2]։

Ներդրումային բանկերի սինդիկատ
Տեսակbank group?

Ներդրումային բանկերի սինդիկատը գլոբալ է այն առումով, որ այն ունի ներազդող ուժ աշխարհի խոշոր շրջաններում՝ Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա (EMEA) և Ասիա-Խաղաղ օվկիանոս (APAC)։ Անդամակցությունը ենթադրում է հեղինակություն, բայց ներառման համար ճշգրիտ չափանիշներ չկան, և ֆինանսական ուժը անցումային է։ Նրանք հաճախ հանդիպում են տարբեր վարկանիշային աղյուսակներում, ինչպիսիք են Thomson Reuters վարկանիշային աղյուսակները, Bloomberg 20-ը և այլն։

Պատմություն խմբագրել

1930 թվականին Մեծ Ճգնաժամի հետևանքով ԱՄՆ-ի բանկերը բաժանվեցին առևտրային և ներդրումային բանկերի միջև։ Այնուամենայնիվ, 1999-ին, Glass-Steagall-ի օրենքը չեղարկվեց, և առևտրային բանկերին կրկին տրվեց ներդրումային բանկային ծառայություններ ներգրավելու իրավունք։ Իրավիճակը սկսեց փոխվել 2007-2009 թվականների ճգնաժամի հետևանքով։ Շատ երկրներ, ներառյալ Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները, նորից քննարկում էին ներդրումային բանկերի առանձնացումը առևտրային բանկերից[3]։ Ըստ կենսագիր Ռոնալդ Չերնոուի(անգլերեն՝ Ronald Chernow) 1990-ին թողարկված «The House of Morgan[4]» գրքի, «1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին, վերին մակարդակը, որը կոչվում էր "bulge bracket", բաղկացած էր Morgan Stanley, First Boston, Kuhn, Loeb, and Dillon,Read & Co. գերհզոր ներդրումային բանկերից»։ Ժամանակի ընթացքում Morgan Stanley-ը առաջ անցնելով, հայտնվեց մյուս անդամներից վեր՝ պահանջելով սինդիկատի ղեկավար մարմնի դերը։ Թեև այդ կառուցվածքում դիրքը որոշվում էր այբբենական կարգով, սակայն Չերնոուն նկարագրում էր այդ իրողությունը որպես «կյանքի և մահվան» նշանակություն ունեցող հանգամանք՝ ընկերությունների համար։

Այլ խմբագրել

Ներդրումային բանկերը՝ ֆինանսական կառույցներ են, որոնք կազմակերպում են կապիտալի հավաքագրում՝ խոշոր ֆինանսական ընկերությունների և կառավարությունների համար։ Ինչպես նաև մատուցում են խորհրդատվական ծառայություններ՝ բիզնեսի ձեռք բերման և օտարման նպատակով, բրոքերային ծառայություններ՝ բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ կատարելու նպատակով, զբաղվում են արտարժույթների և ապրանքների շրջանառությամբ և այլն։

Ներկայումս ներդրումային բանկերի միավորման ցուցակի մեջ են ներառվում հետևյալ բանկերը[5]՝

  1. Goldman Sachs
  2. Barclays Capital
  3. Credit Suisse
  4. Deutsche Bank
  5. JP Morgan Chase
  6. Citigroup
  7. Morgan Stanley
  8. UBS
  9. Bank of America Merrill Lynch

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «bulge bracket - Definition of bulge bracket at YourDictionary.com». web.archive.org. 2009 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  2. «What is a Bulge Bracket Investment Bank (BB)?». Wall Street Oasis (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Инвестиционный банкинг в мировой экономике / 978-3-8473-0968-0 / 9783847309680 / 3847309684». www.lap-publishing.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  4. Chernow, Ron (2010 թ․ հունվարի 19). The House of Morgan: An American Banking Dynasty and the Rise of Modern Finance (անգլերեն). Grove/Atlantic, Inc. ISBN 978-0-8021-9813-6.
  5. «"Bulge bracket" инвестиционных банков: что это такое и из чего состоит? | FinExecutive.com». finexecutive.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.