«Նևերլենդ» (անգլ.՝ Neverland), ֆենտեզի մինի սերիալ, որը թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 4 և 5 Syfy (Մեծ Բրիտանիա) հեռուստաալիքով։ Փիթեր Պեն հեռուստաֆիլմը հանդիսանում է պրիկվել և նոր հայացքով է ներկայացնում պատմությունը։

Նևերլենդ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ և ծովահենային ֆիլմ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՌեժիսորNick Willing?
Գլխավոր
դերերում
Ռիս Իվանս, Աննա Ֆրիլ, Չարլզ Դենս, Ք'Օրիանքա Քիլչեր, Ռաուլ Տրուխիլյո, Բոբ Հոսկինս, Չարլի Ռոու, Քիրա Նայթլի և Քես Անվար[1]
ՍցենարիստNick Willing?[1]
ԵրաժշտությունRonan Hardiman?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ2
Էկրաններին էդեկտեմբերի 4, 2011[2]-ից դեկտեմբերի 5, 2011
ՀեռուստաալիքSyfy? և Syfy
ԴիստրիբյուտորParis Filmes?
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Փիթերը որբ է, ում Ջիմի Կրյուկը վերցրել էր աշխատանքային տնից։ Լոնդոնում Ջիմին երեխաներից կազմել էր գողերի խումբ։ Մի անգամ նա երեխաներին հրամայում է գողանալ կախարդական գանձը, որի շնորհիվ կարելի է հայտնվել այլ աշխարհում՝ Նևերլենդում։ Դա աշխարհի կենտրոնում գտնվող փոքր մոլորակ է, որտեղ ժամանակը կանգ է առել։ Այստեղ են հայտնվում տարբեր ժամանակների մարդիկ։ Այնտեղ էին հայտնվել նաև XVIII դարի ծովահենները, որոնց գլխավորում էր Էլիզաբեթ Բոնին, ինչպես նաև հնդկացիների մի ցեղ։ Հնդկացիները նրանից փորձում են պաշտպանել հոգիների ծառը։ Նրանց միջև վաղուց պայքար էր ընթանում։ Նևերլենդում են հայտնվում նաև գլխավոր հերոսները՝ Հուկը, Փիթերը և նրա ընկերները։ Փիթերը ընկերացել էր հնդկացիների առաջնորդի աղջկա՝ Վագռաշուշանի հետ։ Հոգիները Փիթերին շնորհում են թռչելու ունակություն։ Դին Դինը դառնում է Փիթերի ընկերը։ Էլիզաբեթ Բոնին մահանում է։ Կրյուկը գլխավորում է ծովահեններին՝ խոստանալով նրանց այնտեղ ուղարկել ժամանակակից զենքեր և գերիներ։

Վերջնական պայքարում Փիթերը կտրում է Կրյուկի ձեռքը։ Նաև ընկնում է Փիթերի մորը պատկանող ժամացույցը, որը ժամանակին դուր էր եկել Հուկին։ Այդ ամենը ուտում է կոկորդիլոսը։ Ծովահեններից մեկը Ջիմին խորհուրդ է տալիս ձեռքի փոխարեն դնել մանգաղ։ Չնայած նրան, որ Փիթերը կարող էր ազատ տեղափոխվել մի աշխարհից մյուսը, նա իր ընկերների, հնդկացիների և ծովահենների հետ մնում է Նևերլենդում, որպեսզի երբեք չծերանա։

Դերասանական կազմ խմբագրել

  • Ռիս Իֆանս՝ Ջիմի Հուկ
  • Աննա Ֆրիլ՝ Էլիզաբեթ Բոնի
  • Չարլզ Դենս՝ բժիշկ Ռիչարդ Ֆլյուդ
  • Ք՝որիենկա Քիլչեր՝ Այա/Վագռաշուշան
  • Չարլի Ռոու՝ Փիթեր Պեն
  • Բոբ Հոսկինս` միստեր Սմի (Հոսկինսը նաև խաղացել է նույն կերպարը 1991 թվականի «Նավապետ Հուկ» ֆիլմում)
  • Քիրա Նայթլի՝ Դին-Դին (միայն ձայնը)
  • Շարլոտ Ատկինսոն՝ Դին-Դին
  • Ռաուլ Տրուժիլո՝ սուրբ մարդ
  • Ջորջ Ագիլար՝ առաջնորդ Կաու
  • Կաս Անվար՝ ջենթլմեն Սթարքի

Արտադրություն խմբագրել

Հեռուստաֆիլմի արտադրությունը տեղի էր ունենում Սորդսում, Դուբլինում, Իռլանդիա և Ջենովայում, Իտալիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Fernsehserien.de (գերմ.)
  1. Werts, Diane (2011 թ․ նոյեմբերի 30). «Neverland tale is all grown up». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  2. Nancy deWolf Smith (2011 թ․ դեկտեմբերի 2). «Lost Boys and Bad Girls». The Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  3. Serjeant, Jill (2011 թ․ դեկտեմբերի 1). «Neverland gives fantasy twist to Peter Pan tale». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  4. Bianco, Robert (2011 թ․ դեկտեմբերի 2). «Syfy shows growth in Neverland miniseries». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  5. R.J. Carter (2011 թ․ դեկտեմբերի 2). «Interview: Charlie Rowe: Newest Peter Pan Flies High in Syfy's Neverland». The Trades. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  6. Kay, Janice (2011 թ․ նոյեմբերի 30). «Trailer for Neverland Movie Coming To Syfy This Weekend». ScienceFiction.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  7. Hale, Mike (2011 թ․ դեկտեմբերի 2). «Peter Pan, Before the Magic». The New York Times. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  8. Hinckley, David (2011 թ․ դեկտեմբերի 4). «Syfy's Neverland is a prequel to the Peter Pan story, set in Victorian London». Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  9. Ng, Philiana (2011 թ․ դեկտեմբերի 6). «Syfy's Neverland Starts Off on Good Ratings Note». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.