Նելլի Աղաջանովա
Նելլի Գրիգորի Աղաջանովա (հունիսի 3, 1940, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1983):
Նելլի Աղաջանովա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1940 (80 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1983) |
Մասնագիտություն | բժիշկ և սրտաբան |
ԿենսագրությունԽմբագրել
Նելլի Աղաջանովան ծնվել է 1940 թվականի հունիսի 3-ին, Թբիլիսիում: 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1986-1992 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի հեմոդինամիկայի և էլեկտրամեխանասրտագրության լաբորատորիան: 1983 թվականից բժշկական գիտությունների դոկտոր է: 1992 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: 1993 թվականից Նելլի Աղաջանովան ղեկավարում է Լոս Անջելեսի Վերմոնտ բժշկական կենտրոնը:
Աշխատանքները վերաբերում են սրտամկանի ֆունկցիոնալ վիճակի և վիրահատության ցուցումների որոշման նպատակով նրա պահուստային հնարավորությունների և վիրաբուժության կարգավորման արդյունքների գնահատման հարցերին[1]: Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է[2]:
ԳրականությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ՆԵԼԼԻ ԱՂԱՋԱՆՈՎԱ ԳՐԻԳՈՐԻ»։ www.anunner.com (ամհարերեն)։ Վերցված է 2020-03-26