Նարեկ Մկրտչյան (զինվորական)
Նարեկ Վարդանի Մկրտչյան (դեկտեմբերի 10, 1996, Որոտան, Սյունիքի մարզ -ապրիլի 4, 2016, Թալիշ, Արցախ), շարքային[1], ապրիլյան պատերազմի մասնակից։
Նարեկ Մկրտչյան | |
---|---|
դեկտեմբերի 10, 1996-ապրիլի 4, 2016 | |
Ծննդավայր | Որոտան, Գորիսի շրջան |
Մահվան վայր | Թալիշ |
Ծառայության տարիներ | 2015-2016 |
Կոչում | շարքային |
Մարտեր/ պատերազմներ | Ապրիլյան պատերազմ |
Պարգևներ | Մարտական ծառայության մեդալ, ՀՀ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշան |
Կենսագրություն
խմբագրելՆարեկ Մկրտչյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 10 ին, Գորիսի Որոտան գյուղում։ Հայրը՝ Վարդան Մկրտչյանը եղել է արցախյան պատերազմի մասնակից։ 2014 թվականին Նարեկն ավարտել է դպրոցն ու անցել է պարտադիր ժամկետային զինծառայության[2]։
2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում նետվել է մարտի, ոչնչացրել հակառակորդին և զոհվել հրամանատարի հետ միասին[3]։
LՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով՝ Նարեկ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով։ Որոտան գյուղի դպրոցի դահլիճն անվանակոչվել է Նարեկի անունով։
Ընտանիք
խմբագրելՈւնի մեկ քույր և մեկ եղբայր[4]
- մայր՝ Անուշ Մկրտչյան
- հայր՝ Վարդան Մկրտչյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Փառք հերոսներին՝ հայտնի են զոհված 44 զինծառայողների անունները». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Նարեկն ապացուցեց, որ սյունեցին կյանքը կտա հանուն հայրենիքի». shabat.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Sharavigh young journalists club (2017-02-22), Որոտանցի հերոս Նարեկ Մկրտչյան, Վերցված է 2019-04-29-ին
- ↑ Արցախում զոհված Նարեկ Մկրտչյանը 10 ամսից կավարտեր ծառայությունը