Բացել գլխավոր ցանկը

Նարեկ Զեյնալյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, մանակբույժ (բակալավր), բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու[1]: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նարեկ Արտավազդի Զեյնալյան
Ծնվել է1979 թվականի ապրիլի 18
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունմանկաբույժ (բակալավր)
Աշխատանքդասախոս, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Երեխաներերեք զավակ

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1979 թվականի ապրիլի 18-ին Երևանում:

2007-2008 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Միչև 1996 թվականը սովորել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի բժշկական քոլեջում, իսկ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը: 2004 թվականին՝ նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան, իսկ 2007 թվականին՝ «Հանրային առողջություն և առողջապահության կառավարոման» ասպիրանտուրան (մագիստրոս), 2012 թվականին՝ օրդինատուրան՝ «Պրոկտոլոգիա» մասնագիտությամբ (մագիստրոս):

Անցել է մի շարք վերապատրաստման դասընթացներ՝ «Շահերի պաշտպանություն, կոալիցիայի կառուցում, ցանցի ստեղծում» (2003 թվական), «Ծրագրերի մոնիտորինգ և գնահատում» (2004 թվական), «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և անվտանգ պայքարի ձևավորում» (2005 թվական), «Էնդոսկոպիա» (2007 թվական և 2012 թվական):

2008-2010 թվականներին «ԲԲՋ» բժշկական կենտրոնում աշխատել է բժիշկ-էնդոսկոպիստ, 2004-2007 թվականներին և 2008-2013 թվականներին աշխատել է որպես Երևանի պետական բշկական համալսարանի «Հանրային առողջության և առողջապահության կառավարում» ամբիոնի դասախոս, 2008-2014 թվականներին «Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ, 2014-2017 թվականներին «ՍլավՄեդ», իսկ 2010-2018 թվականներին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ:

2003-2004 թվականներին եղել է «Պասիվ ծխողների շահերի պաշտպանություն» ծրագրի ղեկավար:

2003 թվականին անդամակցել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին: 2004 թվականից «Ադամ» երիտասարդական-առողջապահական հասարակական կազմակերպության նախագահն է, 2004 թվականին եղել է «ՀԿ-ների նորմերի կոդեքսի մշակման» աշխատանքային խմբի անդամ, 2007 թվականին՝ «Առաջնային բուժօգնության և ընտանեկան բժշկության ախտորոշումներին համապատասխան իրավիճակների ժամանակ նշանակումների, ընտրված ստանդարտ բուժման համար օգտագործվող հիմնական դեղորայքի ուղեցույցի հասանելիության և առաջնային բուժօգնության հիմնարկներում և դեղատներում դեղերի գների հետազոտություն» ծրագրի ղեկավար:

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 23-ից միչև 2018 թվականի դեկտեմբերի 9-ը եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ Քայլը» դաշինք):

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019 թվականին հունվարի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Գիտական գործունեությունԽմբագրել

Հեղինակ է 33 գիտական հոդվածների:

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

ԾանոթագրություններԽմբագրել